Բելգիայի գետեր
Արտաքին տեսք
Բելգիայի գետերը կազմում են հանգիստ հոսքով խիտ ջրառատ ցանց։ Առավել նշանակալից գետեր հանդիսանում են՝ Մաասը իր Սամբրա վտակով Ֆլանդրիայում և Շելդան իր Լիս վտակով Վալոնիայում։ Բելգիայի գետերի մի մասը նավարկելի են։ Առավելագույն ջրհոսքերն ընկնում են տարվա ձմեռային ժամանակահատվածում, որի հետևանքով այդ ընթացքում Ներքին Բելգիայում բավականին հաճախ ջրհեղեղներ են լինում։ Հոսանքների վերահսկման, կարգավորման համար մի շարք գետերի վրա ստեղծված են ջրանցքների, փականների եւ պոմպակայանների ցանց[1]։
Առավելապես հզոր գետերի ցանկն ըստ երկարության[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայի առավելապես երկար գետերի ցուցակը։
№ |
Գետ | Բելգիական անվանում (ֆր.) | Երկարությունը Բելգիայի տարածքում, կմ |
Ընդհանուր երկարություն, կմ |
---|---|---|---|---|
1 | Շելդա | Escaut | 233 | 430 |
2 | Մաաս | Meuse | 192 | 855 |
3 | Սեմուա | Semois | 172 | 198 |
4 | Ուրտ | Ourthe | 165 | 165 |
5 | Սամբրա | Sambre | 145 | 230 |
6 | Սեննա | Senne | 103 | 103 |
7 | Նետե | Nethe | 90 | 90 |
8 | Դեյլե | Dyle | 90 | 90 |
9 | Լես | Lesse | 84 | 84 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 3. БАРРИ - БРАСЛЕТ. — М.: «Советская энциклопедия», 1978. — С. 168.
- ↑ Europos valstybių gamtinė geografija, Petras Lingė. Kronta, 2007 m., ISBN 978-9955-734-17-8