Jump to content

Բեատրիչե Լորենցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիչե Լորենցին
 
Կուսակցություն՝ Popular Alternative?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1971(1971-10-14) (53 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ beatricelorenzin.it

Բեատրիչե Լորենցին (իտալ.՝ Beatrice Lorenzin, հոկտեմբերի 14, 1971(1971-10-14), Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի առողջապահության նախարար (2013-2018 թվականներին)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիչե Լորենցինը ծնվել է 1971 թվականին Հռոմում։ Քաղաքական կարիերան սկսել է 1996 թվականին, անդամակցելով «Առաջ» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1999 թվականին դարձել է Լացիոյի տարածաշրջանում կազմակերպության համակարգողը։ 2001 թվականին ընտրվել է Հռոմի կոմունալ խորհրդում, 2004-2006 թվականներին գլխավորել է նախարարների խորհրդի աշխատակազմի կրտսեր պետքարտուղար Պաոլո Բոնայուտիի տեխնիկական քարտուղարությունը, 2006-2008 թվականներին եղել է «Առաջ, Իտալիա՝ Երիտասարդություն հանուն ազատության» (Forza Italia — Giovani per la Libertà) երիտասարդական կազմակերպության ազգային համակարգողը[1]։

Լորենցինը բարձրագույն կրթություն չունի[2]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին դարձել է XVI գումարման խորհրդարանի պատգամավոր «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից, 2012 թվականի հունիսի 14-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը եղել է պատգամավորների պալատի օրենսդրության հարցերով կոմիտեի (Comitato per la legislazione) քարտուղար[3]։

2013 թվականին «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից կրկին ընտրվել է պատգամավորների պալատ[4]։

2013 թվականի ապրիլի 28-ին Լետտի կառավարությունում նշանակվել է առողջապահության նախարար[5]։

2013 թվականի հուլիսի 26-ին կառավարության քննարկմանն է ներկայացրել ծխելու, այդ թվում՝ էլեկտրոնային սիգարետների սահմանափակման մասին օրինագիծը։ Նախագիծը արգելում էր ծխել մեքենաներում՝ հղի կանանց և անչափահասների ներկայությամբ, ինչպես նաև դպրոցների մերձակա բաց տարածքներում[6]։

2014 թվականի փետրվարի 21-ին Ռենցիի կառավարությունում նշանակվել է առողջապահության նախարար[7]։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին Մատեո Ռենցիի հրաժարականից հետո նոր ձևավորված Ջենտիլոնիի կառավարությունում կրկին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը[8]։

Միլանում «Մեծ յոթնյակի» առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ, 2017 թվականի նոյեմբերի 5

2017 թվականի մարտի 18-ին Հռոմում կայացել է «Ժողովրդական այլընտրանք» նոր կուսակցության Ազգային ժողովը, որը գլխավորել է ազգային ժողովրդական կուսակցության նախկին առաջնորդ Անջելինո Ալֆանոն, և Լորենցինը կառավարության մյուս անդամներից մեկի՝ Ջենտիլոնիի հետ այդ կառույցից հետևել է նրան՝ մնալով կառավարությունում նախկին պաշտոններում[9]։

2017 թվականի դեկտեմբերին Լորենցինը գլխավորել է ժողովրդական քաղաքացիական ցուցակը (Civica Popolare), որը միացել է ձախ կենտրոնամետ կոալիցիային, որի հիմքը եղեել է Դեմոկրատական կուսակցությունը։ Միավորմանը մասնակցել են «ժողովրդական այլընտրանքի» առանձին ներկայացուցիչներ (այդ թվում՝ Ֆաբրիցիո Չիկիտտոն), որոնք բաժանվել են «Կենտրոնամետները հանուն Եվրոպայի» Միության կազմից Կազինի և Գալետիի, Քաղաքացիական ընտրությունից (ներառյալ Լորենցո Դելլային և գյուղատնտեսության փոխնախարար Անդրեա Օլիվերոն), ինչպես նաև ամբողջությամբ «Արժեքների Իտալիա» կուսակցությունը[10]։

2018 թվականի մարտի 4-ին հերթական խորհրդարանական ընտրություններում ընտրողների միայն 0,5%-ն է աջակցել քաղաքացիական ցուցակին, և նա ոչ մի տեղ չի ստացել խորհրդարանի երկու պալատներում[11][12], բայց Լորենցինն ինքն էր ընտրվել XVIII գումարման պատգամավորների պալատ՝ Էմիլիա-Ռոմանիայի (Մոդենա) շրջանի 9-րդ միամանդատ շրջանում 36,71% արդյունքով՝ ձախ կենտրոնամետ կոալիցիայի աջակցությամբ[13]։

2018 թվականի հունիսի 1-ին ընտրությունների արդյունքներով կազմավորվել է Կոնտեի առաջին կառավարությունը, որի կազմում Լորենցինը չի ընդգրկվել (18 նախարարներից ցանկում եղել է միայն հինգ կին)[14]։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Դեմոկրատական կուսակցությունից Մատեո Ռենցիի հեռանալուց մի քանի օր անց, հայտարարել է կուսակցությանն անդամակցելու մասին[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 7-ին «Oggi» ամսագրին տված հարցազրույցում Լորենցինը հայտարարում է իր հղիության և հունիսին երկվորյակներ լույս աշխարհ բերելու մասին, որոնց պլանավորում էր անվանել Ֆրանչեսկո և Լավինիա։ Նա նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո ամուսնանալու է Ալեսանդրո Պիկարդիի հետ[16]։ Հունիսի 7-ին հռոմի հիվանդանոցներից մեկում ծնվել են Ֆրանչեսկո և Լավինիան, և հունիսի 15-ին մայրը նրանց հետ դուրս է եկել լրագրողների մոտ[17]։

Հարսանիքը հետաձգվել է, մինչև երեխաները մեծանան։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին պսակադրվել է RAI-ի միջազգային կապերի գծով տնօրեն Ալեսանդրո Պիկարդիի հետ Կապրի կղզու Մարինա Պիկոլայի ծովախորշի մոտ գտնվող Սուրբ Անդրե եկեղեցում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lorenzin, Beatrice». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Vittorio Feltri (2014 թ․ փետրվարի 23). «Quanto veleno se la poltrona va a chi non è laureato» (իտալերեն). il Giornale.it. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  3. «LORENZIN Beatrice - PDL (XVI Legislatura)» (իտալերեն). Camera dei Deputati. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «LORENZIN Beatrice - NCD Scheda del deputato (XVII Legislatura)» (իտալերեն). Camera dei Deputati. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Governo Letta (dal 28 aprile 2013 al 21 febbraio 2014)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Fumo, ddl Lorenzin: "Stop negli spazi aperti delle scuole"» (իտալերեն). il Fatto Quotidiano. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «Decreto del presidente della Repubblica: Nomina dei ministri» (PDF) (իտալերեն). Governo Italiano. 2014 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Gentiloni ha accettato l'incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all'Interno, Boschi sottosegretario» (իտալերեն). la Stampa. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Ncd si scioglie, Alfano battezza "Alternativa Popolare"» (իտալերեն). la Repubblica. 2017 թ․ մարտի 18. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  10. «Centrosinistra, c'è anche il terzo mini-alleato del Pd: Civica Popolare guidata dalla Lorenzin. Simbolo? Una margherita» (իտալերեն). Il Fatto Quotidiano. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  11. «Elezioni politiche 2018 - Camera - I risultati completi» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  12. «Elezioni politiche 2018 - Senato - I risultati completi» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  13. «Modena». Elezioni politiche 2018 (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն). Avvenire. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. Giovanna Vitale (2019 թ․ սեպտեմբերի 18). «La scelta di Lorenzin: "Entro nel Pd"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «Beatrice Lorenzin è incinta di due gemelli: "Nasceranno a giugno"» (իտալերեն). Oggi. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  17. «Beatrice Lorenzin presenta i gemelli» (իտալերեն). Vanity Fair. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  18. Anna Maria Boniello (2016 թ․ սեպտեմբերի 10). «Beatrice Lorenzin sposa a Capri» (իտալերեն). il Messaggero. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիչե Լորենցին» հոդվածին։