Բացարձակ պինդ մարմին
Բացարձակ պինդ մարմին, մեխանիկային երկրորդ հիմնարար օբյեկտը՝ նյութական կետից հետո։ Պինդ մարմն մեխանիկան լիովին համապատասխանում է նյութական կետի մեխանիկայի հետ, բայց ունի իր հատուկ հասկացությունները և սեփական բովանդակությունը, որոնք ձևավորվել են պինդ մարմնի մոդելի սահմաններում և ունեն մեծ գործնական հետաքրքրություն և անհրաժեշտություն։
Հիմական սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի բացարձակ պինդ մարմնի մի քանի սահմանում։
- Բացարձակ պինդ մարմին կոչվում է այն մարմինը, որի ցանկացած 2 կետը միացնող հատվածի երկարությունը շարժման ընթացքում մնում է անփոփոխ[1]։
- Բացարձակ պինդ մարմինը մեխանիկական համակարգ է, որը ունի միայն համընթաց և պտտական ազատության աստիճան։ Պնդություն նշանակում է, որ մարմինը չի կարող դեֆորմացվել, այսինքն, այդ մարմնին՝ բացի համընթաց և պտտական կինետիկ էներգիան, այլ էներգիա չի կարող հաղորդվել։
- Բացարձակ պինդ մարմինը համակարգ է,որի կետերի համար տեղի ունի и . Այս հասկացությունը իրենից ներկայացնում է պինդ մարմնի մաթեմատիկական մոդելը։
Եռաչափ տարածության մեջ ազատ բացարձակ պինդ մարմինը ունի 6 ազատության աստիճան, որոնցից 3 համընթաց և 3 պտտական[2]։ Բացառություն է կազմում երկատոմ մոլեկուկը, այդ համակարգը ունի ընդամենը 2 պտտական ազատության աստիճան։
Բացարձակ պինդ մարմին բնության մեջ գոյություն չունի, բայց, երբ դեֆորմացիան չնչին է, կարելի է մարմինը դիտարկել որպես բացարձակ պինդ մարմին։
Բացարձակ պինդ մարմինը ընդունելի չէ շատ արագ շարժումների կամ ուժեղ գրավիտացիոն դաշտերում։
Բացարձակ պինդ մարմնի կինեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժվող բացարձակ պինդ մարմնի կետերի արագությունների բաշխումը նկարագրում է Էյլերի թեորեմը[3]։ Արագությունների պրոյեկցիաների մասին Գրասհովի թեորեմը սովորոբար այսպես է ձևակերպվում։ «Պինդ մարմնի ցանկացած երկու կետի արագությունների պրոյեկցիաներիը, նրանց միացնող ուղղի վրա, հավասար են»[4]։
Բացարձակ պինդ մարմնի դինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինդ մարմնի դինամիկան լիովին որոշվում է նրա լրիվ զանգվածով, զանգվածների կենտրոնի դիրքով և իներցիայի թենզորով։ Զանգվածների տեղորոշման մանրամասները ոչ մի կերպ չեն անդրադառնում նրա շարժմանը, եթե որևէ ձևով պինդ մարմնի ներսում զանգվածները վերադասավորվեն, ապա զանգվածների կենտրոնի, իներցիայի թենզորը և շարժումը իրենց տեղն ու որակը չեն փոխում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Маркеев, 1990, էջ 38
- ↑ Маркеев, 1990, էջ 39
- ↑ Маркеев, 1990, էջ 47—48
- ↑ Павловский, Акинфиева, Бойчук, 1989, էջ 165
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маркеев А. П. Теоретическая механика. — М.: Наука, 1990. — 416 с. — ISBN 5-02-014016-3
- Павловский М. А., Акинфиева Л. Ю., Бойчук О. Ф. Теоретическая механика. Статика. Кинематика. — Киев: Вища школа, 1989. — 351 с. — ISBN 5-11-001177-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 341)։ |