Ազատության աստիճաններ

Ազատության աստիճաններ, մեխանիկական համակարգի դիրքը միարժեքորեն որոշող անկախ կոորդինատներ։
Այդ Կոորդինատների կամ ազատության աստիճանների թիվը կախված է համակարգի մեջ մտնող մասնիկների քանակից, մեխանիկական կապերի թվից և բնույթից։ Օրինակ՝ մասնիկի դիրքը որոշվում է երեք (դեկարտյան կոորդինատների համակարգում , , ) կոորդինատներով՝ ազատության երեք աստիճաններով, հետևաբար, մասնիկից կազմված համակարգի ազատության աստիճանների թիվը կլինի 3 N, իսկ թվով երկրաչափական կապերի առկայությամբ՝ ։ Տարածության մեջ մեխանիկական համակարգի դիրքը որոշելու համար, դեկարտյանն կոորդինատներից բացի, կարելի է օգտվել ցանկացած անկախ ( ազատության աստիճանների թիվն է) մեծություններից՝ ընդհանրացված կոորդինատներից։
Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատության աստիճաններ բնորոշում են համակարգի հնարավոր անկախ շարժումները, օրինակ, պինդ մարմինն ունի վեց ազատության աստիճաններ, քանի որ կարող է կատարել 3 շարժում, մասնավորապես՝ առանցքների ուղղությամբ և 3 պտտական՝ նույն առանցքների շուրջը։
Թերմոդինամիկական համակարգի վիճակը բնութագրող այն անկախ պարամետրերը, որոնց կամայական փոփոխությունը չի խախտում նրա փուլային հավասարակշռությունը, կոչվում են թերմոդինամիկական ազատության աստիճաններ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 99)։ ![]() |