Բարոկկո համերգային ֆլեյտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բարոկկո համերգային ֆլեյտա | |
---|---|
Որակավորում | Ֆլեյտա |
Բարոկկո համերգային ֆլեյտա, ֆլեյտայի մի տարատեսակ, որը կիրառվել է Գերմանիայում և Անգլիայում 17-րդ և 18-րդ դարերում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆլեյտան համարվում է սովորական համերգային ֆլեյտայի նախնին։ Օգտագործվել է 17-18-րդ դարերում, այնուհետև ֆլեյտա պատրաստողները սկսեցին կատարելագործել այս ֆլեյտան։ Սկզբնական շրջանոմ այն ուներ միայն մեկ խողովակ, այնուհետև ավելացվեց երկրորդը։ Ավելի ուշ բարոկկո ֆլեյտային կցվեց նաև 3-րդ մասը։ Ի տարբերություն համերգային ֆլեյտայի, որը պատրաստվում է մետաղից, բարոկկո ֆլեյտան պատրաստվում է փայտից։ Բարոկկո համերգային ֆլեյտայի խողովակի վրայի անցքերը պարուրված չեն մետաղյա շրջանակներով։ Այն օգտագործման մեջ է եղել մինչև 1830 թվականը, քանի որ այս թվականին վերջնականապես ձևավորվեց բոեմյան ֆլեյտան և փոխարինեց ավելի առաջ օգտագործվող գործիքներին։ Այս գործիքի համար ստեղծագրոծություններ են գրել կոմպոզիտորներ Ժան Բատիստ Լյուլլին, Միշել դը լա Բառը, Ժոզեֆ Բուդին դը Բուամորտիեն, Միշել Բլավեն և այլք։ Այժմ այս ֆլեյտան օգտագործվում է տարբեր բարոկկո նվագախմբերում։ Ժամանակակից ֆլեյտահարներից շատերը տիրապետում են նաև այս գործիքին։