Բարոկկո համերգային ֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարոկկո համերգային ֆլեյտա
Traverso 007.jpg
ՈրակավորումՖլեյտա

Բարոկկո համերգային ֆլեյտան ֆլեյտայի մի տարատեսակ է, որը կիրառվել է Գերմանիայում և Անգլիայում 17-րդ և 18-րդ դարերում։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասերի բաժանված բարոկկո համերգային ֆլեյտա (1740 թվական)

Այս ֆլեյտան համարվում է սովորական համերգային ֆլեյտայի նախնին։ Օգտագործվել է 17-18-րդ դարերում, այնուհետև ֆլեյտա պատրաստողները սկսեցին կատարելագործել այս ֆլեյտան։ Սկզբնական շրջանոմ այն ուներ միայն մեկ խողովակ, այնուհետև ավելացվեց երկրորդը։ Ավելի ուշ բարոկկո ֆլեյտային կցվեց նաև 3-րդ մասը։ Ի տարբերություն համերգային ֆլեյտայի, որը պատրաստվում է մետաղից, բարոկկո ֆլեյտան պատրաստվում է փայտից։ Բարոկկո համերգային ֆլեյտայի խողովակի վրայի անցքերը պարուրված չեն մետաղյա շրջանակներով։ Այն օգտագործման մեջ է եղել մինչև 1830 թվականը, քանի որ այս թվականին վերջնականապես ձևավորվեց բոեմյան ֆլեյտան և փոխարինեց ավելի առաջ օգտագործվող գործիքներին։ Այս գործիքի համար ստեղծագրոծություններ են գրել կոմպոզիտորներ Ժան Բատիստ Լյուլլին, Միշել դը լա Բառը, Ժոզեֆ Բուդին դը Բուամորտիեն, Միշել Բլավեն և այլք։ Այժմ այս ֆլեյտան օգտագործվում է տարբեր բարոկկո նվագախմբերում։ Ժամանակակից ֆլեյտահարներից շատերը տիրապետում են նաև այս գործիքին։