Բախչիսարայի գեղարվեստաարդյունաբերական դպրոց
Բախչիսարայի գեղարվեստաարդյունաբերական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1917 |
Հիմնադրիր | Ուսեին Բոդանինսկի և Աբդուրեֆի Աբիև |
Երկիր | ԽՍՀՄ |
Տեղագրություն | Բախչիսարայ |
Բախչիսարայի գեղարվեստաարդյունաբերական դպրոց, Ուներ սանայի, ավելի ուշ՝ Բախչիսարայի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, մասնագիտական դպրոց, Ղրիմի Բախչիսարայ քաղաքում, որտեղ ուսուցումն անցկացվել է ղրիմի թաթարերեն լեզվով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բախչիսարայում գեղարվեստաարդյունաբերական դպրոցի բացման գաղափարն առաջարկել է Բախչիսարայի իսլամական բարեգործական ընկերության ներկայացուցիչ, քաղաքային դումայի նախագահ Սուլեյման-Մուրզա Կրիմտաևը[2]։ 1916 թվականի ամբողջ ամառվա ընթացքում նա Ստրոգանովի ուսումնարանի նկարիչներ և շրջանավարտներ Աբդուրեֆի Աբիևի և Ուսեին Բոդանինսկու հետ միասին աշխատել է դրա նախագծի մշակման վրա։ «Սանայի-նեֆիսե վե ուներ մեկտեբի»-ն ստեղծվել է Ստամբուլի «Sanayi-i Nefise Mektebi» դպրոցի օրինակով։ 1916 թվականի հոկտեմբերի 20-ին Բոդանինսկին Տաուրիդյան նահանգային կառավարությունում այդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել՝ մատնանշելով Ղրիմում նմանատիպ դպրոց բացելու անհրաժեշտությունը և ներկայացրել դրա կահավորման և բացման նախագիծը։ Սակայն, այդ զեկույցը վարչակազմի մոտ հետաքրքրություն չի առաջացրել, քանի որ համաշխարհային պատերազմ է ընթացել, այդ թվում՝ Թուրքիայի հետ և պանթուրքիստական նախագծերին աջակցությունը կասկածելի է թվացել[3]։
1917 թվականին քաղաքական իրավիճակի փոխվելուց հետո, նույն հարցի վերաբերյալ Բոդանինսկին զեկույց է ներկայացրել Ղրիմի մուսուլմանների ժամանակավոր գործադիր կոմիտեին, որը ճանաչել է քաղաքում գեղարվեստաարդյունաբերական դպրոցի բացման նպատակահարմարությունը և 2000 ռուբլի հատկացրել նրան կից ատաղձագործական արհեստանոցը կահավորելու համար[3]։ Դպրոցի բացման համար ևս 3110 ռուբլի հավաքվել է կամավոր նվիրատվություններով[2]։ Ուսումնական ծրագիրը համարժեք է եղել գիմնազիայի հինգ դասարանին։ Սկզբում բացվել է միայն առաջին դասարանը և մեկ ատաղձագործական արհեստանոց, որտեղ հավաքագրվել է 25 աշակերտ Ղրիմի բոլոր հինգ շրջաններից։ Ամեն տարի հետևողականորեն նախատեսվել է բացել տարբեր մասնագիտությունների գծով դասարաններ և արհեստանոցներ՝ ասեղնագործության, ջուլհակության և գորգագործության, մետաղադրոշմման, կաշվի մշակման, սեկամշակման և խեցեգործության[3]։
1927 թվականին դպրոցը վերանվանվել է Բախչիսարայի Արևելքի ժողովուրդների արհեստագործական գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում։ Այդ թվականին այնտեղ սովորել են 115 ուսանողներ Ղրիմի և այլ ազգային շրջանների բնակչությունից[2]։
1929-1930 ուսումնական տարվա սկզբին տեխնիկումը, Բախչիսարայում բավարար շինությունների բացակայության պատճառով, տեղափոխվել է Թեոդոսիա, որն ի վերջո հանգեցրել է նրա փակմանը[4]։
Հայտնի ղեկավարներ և մանկավարժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի նոյեմբերին Աբդուրեֆի Աբիևը եղել է Բախչիսարայի Ուներ սանայի գեղարվեստի դպրոցի տնօրենը[5]։
Բախչիսարայի պալատ-թանգարանի տնօրեն Ուսեին Բոդանինսկու հրավերով նկարիչ Վլադիմիր Յանովսկին դասավանդել է գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Донбас і Крим в економічному, суспільно-політичному та етнокультурному просторі України». History (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: Text "Твоя бібліотека" ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 Роза Аирчинская (2015 թ․ հուլիսի 10). «Бахчисарайская художественно-промышленная школа: служить жизни». Голос Крыма new (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Аверьянов, 2012, էջ 7
- ↑ «Техникум кустарной промышленности народов Востока». pastvu.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Бекирова, Гульнара Тасимовна (2014 թ․ դեկտեմբերի 26). ««Это был художник с большой культурой и знаниями…»». Крым.Реалии. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Галерея картин «Арт-бульвар» (Севастополь): Яновский Владимир Константинович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. А. Аверьянов. Бахчисарайская художественно-промышленная школа: история создания и концепция развития // IV научные чтения памяти У. Боданинского // Тезисы докладов и сообщений Международной научной конференции (Бахчисарай, 17—19 октября 2012 г.). — Бахчисарай, 2012.