Jump to content

Բալինտ Կոպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալինտ Կոպաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝kayaker
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 20, 1997(1997-06-20)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Սեգեդ, Հունգարիա
Հասակ՝181 սանտիմետր[1]
Քաշ՝72 կիլոգրամ[1]

Բալինտ Կոպաս (հունգ.՝ Bálint Kopasz, հունիսի 20, 1997(1997-06-20)[1][2], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի թիավարուհի, 2015 թվականին սկսել է հանդես գալ բայդարկաներով և կանոեներով թիավարության Հունգարիայի հավաքականի կազմում։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի և Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ազգային և միջազգային նշանակության բազմաթիվ ռեգատների հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինտ Կոպասը ծնվել է 1997 թվականի հունիսի 20-ին Սեգեդում։ Թիավարությամբ ակտիվորեն զբաղվել սկսել է վաղ մանկությունից, քանի որ նրա հայրն ու մայրը նույնպես թիավարներ էին։ Վերապատրաստվել է Algyői Sportkör սպորտային ակումբում մարզիչ Իռեն Դեմետրի ղեկավարությամբ, տասնհինգ տարեկանում արդեն դարձել է Հունգարիայի պատանեկան տարիքային խմբի չեմպիոն։

Առաջին անգամ աչքի է ընկել 2014 թվականին՝ նվաճելով բրոնզե մեդալ Եվրոպայի պատանեկան առաջնության ծրագրում։ Մեկ տարի անց Պորտուգալիայի Մոնտեմոր-ու-Վելյու քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկ կիլոմետր մրցատարածությունում հաղթանակ է տարել առանձին և դարձավ չորրորդը քառյակների մրցությունում։ Մրցաշրջանից հետո ճանաչվել է Հունգարիայի լավագույն երիտասարդ թիավար[3]։

Մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը հասել է 2016 թվականի մրցաշրջանում, երբ ընդգրկվել է Հունգարիայի ազգային հավաքականի հիմնական կազմի մեջ և մասնակցել Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի միայնակ բայդարկաներով 1000 մետր մրցատարածությունու։ եզրափակիչում նրան շրջանցել են միայն պորտուգալացի Ֆերնանդու Պիմենտան և դանիացի Ռենե Հոլտեն Պոուլսենը։

Հաջող ելույթների շարքի շնորհիվ Կոպասն իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Ամառային օլիմպիական խաղերում։ Միայնակ բայդարկաների ծրագրում հազար մետր մրցատարածությունում բարեհաջող որակավորվել է նախնական փուլում, սակայն կիսաեզրափակչում եղել է 5-րդը և այդպիսով հայտնվել է «Բ» սփոփիչ եզրափակչում, որտեղ հետագայում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով կանադացի Ադամ Վան Կուվերդենին։ Այսպիսով, մրցույթի ամփոփիչ արձանագրության մեջ Բալինտ Կոմպասը զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը[4]։

2020 թվականին Տոկիոյում անցկացված Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.sports-reference.com/olympics/athletes/ko/balint-kopasz-1.html
  2. 2,0 2,1 https://www.canoeicf.com/athlete/balint-kopasz
  3. «Héraklész Gála: Kopasz és Gercsák 2015 legjobb sportolója». 2016 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Bálint Kopasz». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինտ Կոպաս» հոդվածին։