Աքիֆ Իսլամզադե
Աքիֆ Իսլամզադե | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Akif İslamzadə |
Ծնվել է | օգոստոսի 8, 1948 (76 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Աքիֆ Գեդիր օկլի Իսլամզադե (ադրբ.՝ Akif Qədir oğlu İslamzadə, օգոստոսի 8, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի էստրադային երգիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Նախագահի պատվավոր թոշակառուն[2]; Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սառա Ղադիմովայի որդին է[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքիֆ Իսլամզադեն ծնվել է 1948 թվականին Բաքվում։ 1979 թվականին ավարտել է Ադրբեջանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (ներկա Ադրբեջանի տնտեսագիտական համալսարան)։ Երաժշտական կարիերան սկսվել է 1972 թվականին `որպես Ռաշիդ Բեհբութովի անվան երգի թատրոնի վոկալիստ։ 1976 թվականին աշխատել է Ադրբեջանի հեռուստառադիոընկերությունում ՛Թոֆիկ Ահմեդովի սիմֆոնիկ նվագախմբում։ Զինվորական ծառայության ավարտից հետո նա եղել է «Ազհամերգ»ի վոկալիստ էր։ 1992-1993 թվականներին եղել է Բաքվի մշակույթի վարչության պետ[4]։
Նա դեբյուտներ է տալիս «Սարի գելին» և «Այս գիշեր» երգերով։ Նա 2016, 2017 և 2018 թվականներին պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի մրցանակով։ 2019 թվականի մայիսի 10-ին շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պատվավոր կրթաթոշակ (Ադրբեջանում կա նման մրցանակ)[5]։