Արևի լեզվի տեսություն
Արտաքին տեսք
Արևի լեզվի տեսություն (թուրքերեն՝ Güneş Dil Teorisi), 1930-ականներին Թուրքիայում զարգացած կեղծ գիտական թուրքական ազգայնական լեզվաբանական վարկած էր, համաձայն որի բոլոր մարդկային լեզուները ծագում են մեկ նախաթյուրքական նախնադարյան լեզվից։
Համաձայն այս տեսության, նախաթյուրքական լեզուն իր ֆոնեմատիկ տվյալներով մոտ էր ներկա թուրքերենին, իսկ մնացած այլ լեզուները ունեն թյուրքական ծագում։ Համաձայն Արևի լեզվի տեսության, Կենտրոնական Ասիայի կռապաշտները ուզում էին ընդգծել արևի ամենակարողությունը և դրա կենսատու ուժը ու դրանից ելնենով իրենց բառապաշարին շնորհել են կապակցված ծիսական իմաստ, որի արդյունքում էլ ծնվել է նախաթյուրքական լեզուն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]