Արփիկ Բադալյան
Արտաքին տեսք
Արփիկ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1976 |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ |
Արփիկ Խազարի Բադալյան (1896, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփիկ Բադալյանը ծնվել է 1896 թվականին Նախիջևան քաղաքում։ Նա 1927 թվականին ավարտել է Երևանի պետհամալսարանի բուժֆակը[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Վեդու շրջանում, հետո Երևանի Ն․ Հակոբյանի անվան էպիդիմիոլոգիայի և հիգենիայի ինստուտում։ Մի շարք բժշկագիտական աշխատությունների հեղինակ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից է։ Արժանացել է մի շարք մեդալների և շքանշանների[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 232 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։