Արփիկ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արփիկ Բադալյան Խազարի
Արփիկ Բադալյան Խազարի
Ծնվել է1896
ԾննդավայրՆախիջևան
Մահացել է1976
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ

Արփիկ Խազարի Բադալյան (1896, Նախիջևան-1976), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիկ Բադալյանը ծնվել է 1896 թվականին Նախիջևան քաղաքում։ Նա 1927 թվականին ավարտել է Երևանի  պետհամալսարանի բուժֆակը[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Վեդու շրջանում, հետո Երևանի Ն․ Հակոբյանի անվան էպիդիմիոլոգիայի և հիգենիայի ինստուտում։ Մի շարք բժշկագիտական աշխատությունների հեղինակ է։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Արժանացել է մի շարք մեդալների և շքանշանների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 232 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։