Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Կիրանց, Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Կիրանց, Տավուշի մարզ)
Տեսակհուշարձան
Երկիր Հայաստան
ԲնակավայրՏավուշի մարզ
Ներկա վիճակկանգուն

Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1989-1991 թվականներին հայ-ադրբեջանական զինված ընդհարումների, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի, հետագա տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սահմանային բախումների և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված հայ ազատամարտիկներին, զինծառայողներին նվիրված զինվորական հուշահամալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղում[1]։ Հուշահամալիրում տեղադրված են Կիրանց և Աճարկուտ գյուղերից զինվորական ծառայության կամ պատերազմի մեկնած, ինչպես նաև Կիրանց գյուղի մարտերում զոհվածների հուշաքարերը։

Հուշահամալիրը կառուցվել է 1996 թվականին[1]։ Այն ընդգրկված է Հայաստանի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ[1]։

Տեղադրություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը գտնվում է Կիրանց գյուղով անցնող Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհի ձախ կողմում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Հուշահամալիրի կենտրոնում կանգնեցված է տուֆից կառուցված քանդակ, որի երկու կողմերում տեղադրված են 1989 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված Կիրանց գյուղի ազատամարտիկների և զինծառայողների դիմանկարներով հուշաքարերը։ Հուշահամալիրի դիմաց գտնվում է փոքր պուրակ, որը միաժամանակ հանդիսանում է եկեղեցու բակ։ Հուշահամալիրի տարածքում է գտնվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որը կառուցվել է 1964 թվականին[1]։

Հուշահամալիրում տեղադրված հուշաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրում տեղադրված են հետևյալ ազատամարտիկների ու զինծառայողների հուշաքարերը՝

ԱԱՀ Ծննդյան թվական, վայր Մահվան թվական, վայր Լուսանկար
Սպարտակ Փաշիկի Դավթյան 1.4.1964թ․, գ. Կիրանց[2] 26.3.1990թ․, գ. Կիրանց[2]
Սևան Վահանի Մանուչարյան 1940թ․ 1991թ․
Սամվել Հովհաննեսի Սիմոնյան 21.11.1966թ․, գ. Կիրանց 1991թ․[Ն 1] (7.1.1992թ․[2]), գ. Վերին Ոսկեպար[2]
Արամ Հրաչիկի Նազարյան 13.7.1953թ․[2], գ. Կիրանց[2] 8.7.1992թ․, Իջևան[2]
Լուրիկ Մացակի Սիմոնյան 8.8.1956թ․, գ. Կիրանց[2] 21.10.1992թ․, գ. Կիրանց[2]
Արմեն Գարուշի Ղազարյան 1965թ․[Ն 2] 3.1.1966թ․, գ. Գետաշեն (Կիրանց)[2] 4.7.1992, Հայ-ադրբեջանական շփման գծի հայկական հատվածը Տավուշի մարզում[2]
Սոս Փաշիկի Դավթյան 21.9.1960թ․, գ. Կիրանց[2] 13.3.1992թ․, գ. Կիրանց[2]
Գագիկ Արամայիսի Վարդանյան 12.4.1960թ․, գ. Կիրանց[2] 11.3.1992թ․, գ. Կիրանց[2]
Թոռնիկ Հախնազարի Շահինյան 1956թ․[Ն 3], (16.9.1954թ․), գ. Կիրանց[2] 27.6.1992թ․, Իջևան[2]
Վաղարշակ Երվանդի Ասիրյան 1960թ․[Ն 4] (12.4.1961թ․), գ. Ծաղկավան[2] 14.8.1993թ․, գ. Կիրանց[2]
Դավիթ Սուրենի Դավթյան 1984թ․ 1993թ․
Մերուժան Մեխակի Մկրտչյան 1985թ․ 1993թ․
Աշոտ Սուրենի Մարության 17.12.1973թ․, թ․ Քաջարան (այժմ՝ Սյունիքի մարզ)[2] 25.12.1993թ․, գ. Կիրանց[2]
Կարո Օնիկի Ավալյան 1971թ․, գ. Կիրանց[2] 10.12.1993թ․, գ. Կիրանց[2]
Հրայր Գրիշայի Ավալյան 23.11.1973թ․, գ. Կիրանց[2] ] 10.12.1993թ․, գ. Կիրանց[2]
Աշոտ Միշայի Դավթյան 24.10.1961թ․, Կիրովական (այժմ՝ Վանաձոր)[2] 1994թ․[Ն 5], (11.1.1993թ․), գ. Կիրանց[2]
Սուրիկ Փաշիկի Դավթյան 1962թ․ 1995թ․
Վանիկ Վարդանյան 1938թ․ 1997թ․
Վանուշ Ալավերդու Ղազարյան 1960թ․ 1998թ․
Վոլոդյա Շահինյան 1933թ․ 2003թ․
Արտավազդ Սիմոնյան 1959թ․ 2005թ․
Սաշիկ Գաբրիելյան 1954թ․ 2009թ․
Աբգար Գեղամի Նազարյան 2002թ․ 2020թ․
Դավիթ Դարչոյի Շահնազարյան 2000թ․ 2020թ․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Սամվել Հովհաննեսի Սիմոնյանը զոհվել է 1991 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում զոհվելու թվականը գրված է 7.1.1992թ․։
  2. Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Արմեն Գարուշի Ղազարյանը ծնվել է 1965 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 3.1.1966թ․։
  3. Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Արմեն Գարուշի Ղազարյանը ծնվել է 1956 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 16.9.1954թ․։
  4. Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Վաղարշակ Երվանդի Ասիրյանը ծնվել է 1960 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 12.4.1961թ․։
  5. Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Աշոտ Միշայի Դավթյանը ծնվել է 1994 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում զոհվելու թվականը գրված է 11.1.1993թ․։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]