Արտյոմկա (քանդակ, Տագանրոգ)
«Արտյոմկա» | |
---|---|
«Արտյոմկա» քանդակը Տագանրոգում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Դավիթ Բեգալով |
Ստեղծում | 2010 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Տագանրոգ |
Բնակավայր | Տագանրոգ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
«Արտյոմկա» (ռուս.՝ «Артёмка»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը ի պատիվ գրող Իվան Վասիլենկոյի գրական հերոսի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գդակով բոկոտն տղայի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե չմշակված գլաքարի տեսքով պատվանդանի վրա։ Աջ ձեռքում Արտյոմկան սեղմում է զարդատուփ, որը նկարագրված է Իվան Վասիլենկոյի առաջին՝ «Կախարդական արկղիկ» հեքիաթում (1937)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Վասիլենկոյի գրական հերոսի հուշարձանը բացվել է Տագանրոգում 2010 թվականի մայիսին՝ գրողի տուն-թանգարանի առջև (հասցեն՝ Չեխովի փող., 88)[1]։ Բացումը կայացել է գրողի 115-ամյակի տոնակատարությունների օրերին[1]։ Մանկական արվեստի դպրոցի և Բլոնսկայայի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները պատրաստվել էին նկարների ցուցահանդես ըստ գրողի ստեղծագործությունների, և լավագույն նկարիչներին վստահվել էր քանդակը բացելու պատիվը[1]։
Վանդալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը անհայտ անձինք հուշարձանը պատվանդանով տապալել են գետնին, և կոտրվել է արձանի գլուխը[2][3]։ Վանդալներն ակնհայտորեն չեն հետապնդել նյութական շահ, քանի որ բրոնզե տղայի կոտրված գլուխը նրանք թողել են շրջված արձանի կողքին[4]։
- 2012 թվականի օգոստոսի 27-ի գիշերը Արտյոմկայի քանդակը պոկվել է պատվանդանից[5]։ Անհայտ անձինք փորձել են տանել արձանը, բայց նրանց, ըստ ամենայնի, ինչ-որ բան խանգարել է։ Ոստիկանությունն արձանը հայտնաբերել է տեղադրման վայրից քիչ հեռու[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ларина Т. Артемка «прописался» в Таганроге Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Таганрог.su. — 2010. — 7 июня.
- ↑ Сазонова Е. Кто в ответе за Артёмку? // Таганрогская правда. — 2010. — 16 сент.
- ↑ Собств. корр. В Таганроге вандалы разрушили скульптуру «Артемка» // Комсомольская правда. — 2010. — 18 сент.
- ↑ Васильев С. «Безголовые» оставили Артёмку без головы // Новая таганрогская газета. — 2010. — 18 сент.
- ↑ Сазонова Е. «Артёмка» ушёл, но обещал вернуться...(չաշխատող հղում) // Таганрогская правда. — 2012. — 6 сент.
- ↑ Дикунова У. В Таганроге вандалы разрушили памятник Артемке Արխիվացված 2018-07-12 Wayback Machine // 161.ru. — 2012. — 10 сент.