Արտյոմի հուշարձան (Շախտի)
Արտյոմի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Շախտի |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Արտյոմի հուշարձանի լուսանկարներ |
Արտյոմի հուշարձան (ռուս.՝ Памятник Артёму), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ ընկեր Արտյոմի (Ֆեոդոր Անդրեևիչ Սերգեևի կեղծանունը) հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկեր Արտյոմը (իսկական անունը` Ֆեոդոր Սերգեև) եղել է պրոֆեսիոնալ հեղափոխական, Սերգեյ Կիրովի և Իոսիֆ Ստալինի մտերիմ ընկերը, Կոմունիստական կուսակցության գործիչ, Դոնեցկ–Կրիվոյռոգյան խորհրդային հանրապետության հիմնադիրը և այդ հանրապետության ժողկոմխորհրդի առաջին նախագահը։ XX դարի սկզբում այդ հանրապետության կազմում էր Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի քաղաքը (այժմ` ք. Շախտի)։
Ընկեր Արտյոմն ուշադրություն էր դարձնում Դոնբասի ածուխի արդյունաբերության հետպատերազմյան վերականգնմանը։ 1921 թվականի ապրիլի 18-ին Ֆեոդոր Անդրեևիչը ժամանել է Շախտի։ Այնտեղ նա մասնակցել է Խորհուրդների Շախտիի գավառային կոմիտեի նստաշրջանի աշխատանքներին, հանդես է եկել 1-ին պետական հանքահորի բանվորների ժողովներին (այժմ դա Արտյոմի անվան հանքահորն է)։
Ընկեր Արտյոմի հիշատակը հավերժացվել է Ուկրաինական ԽՍՀ-ում, Ռոստովի մարզում։ Նրա անունն է կրել Շախտի քաղաքի ավաններից մեկը, էլեկտրակայանը, Արտյոմի անվան հանքահորը, «Գլուբոկայա» հանքահորը (Արտյոմի անվան № 2)[1], քաղաքի փողոցներից մեկը։
Ընկեր Արտյոմի հուշարձաններ տեղադրվել են ԽՍՀՄ Դոնեցկ, Սվյատոգորսկ քաղաքներում, Պրիմորիեի երկրամասի Արտյոմ քաղաքում, Կրիվոյ Ռոգում և այլն։ Խոշորագույններն էին երկաթբետոնե հուշարձանները Արտյոմովսկ (այժմ` Բախմուտ) քաղաքում (քանդակագործ` Իվան Կավալերիձե, 1927), որի պատվանդանի բարձրությունը 15 մետր էր, քանդակինը` նույնպես 15 մետր, ինչպես նաև Սվյատոգորսկում, որի բարձրությունը 22 մետր է, պատվանդանինը` 6 մետր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արտյոմովսկի հուշարձանն ավերվել է գերմանացիների կողմից։
1968 թվականի օգոստոսի 13-ին ընկեր Արտյոմի հուշարձանը տեղադրվել է Արտյոմ ավանի կենտրոնում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի քանդակի բարձրությունը 9,7 մետր է, պատվանդանինը` 5,2 մետր։ Հուշարձանը պատրաստել է շախտիեցի քանդակագործների խումբը` Բ. Վ. Ակոլզինը, Լ. Ի. Գանշինը, Ն. Ա. Կարագոդինը, Ա. Դեմիդովիչը։ Ընկեր Արտյոմը պատկերված է շարժման մեջ, քանդակը գունավորված է արծաթագույն ներկով։
Ժամանակի ընթացքում հուշարձանը սկսել է քայքայվել և փլուզվել։ 2012 թվականին Վլադիմիր Լավրենևը վերականգնել է հուշարձանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятники истории и культуры. Официальный сайт Департамента культуры г. Шахты.
- Памятник Артему в Шахтах снова в строю Արխիվացված 2020-09-26 Wayback Machine.
- Памятник Артему (Ф.А.Сергееву)
- СТАТУЯ ТОВАРИЩА АРТЕМА
- Памятник Артёму
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Болдырев А. Кто Вы, товарищ Артём?: [история Донбасса]/ А.Болдырев // Российский Донбасс. - 2002. – 16 авг. – С. 4.
- Телегин В. Город Шахты в исторических памятниках / В. Телегин // Ленинское знамя. – 1975. – 11 янв. – С. 2.