Արտեմ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Պետրոսյան | |
---|---|
1921 - 1949 | |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Արտեմ Մեսրոպի Պետրոսյան (1921, Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - 1949, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարտիզան Ուկրաինայում և Չեխոսլովակիայում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից կռվել է թշնամու դեմ։ 1941 թվականի սեպտեմբերին վիրավորվել է մարտում և գերվել։ 1943 թվականի սեպտեմբերին փախել է գերությունից և Նովգրադ Վոլինսկու շրջանում (Ուկրաինական ԽՍՀ) միացել Ա. Ս. Դրաբչակի ղեկավարած Կույբիշևի անվան պարտիզանական ջոկատին։ 1944 թվականի հոկտեմբերի 17-ից Կոզինայի անվան ջոկատի կազմում, դեսանտ է իջեցվել Չեխիա և որպես ջոկատի հրամանատարի տեղակալ, գործել մինչև պատերազմի վերջը։
Արտեմ Պետրոսյանին է նվիրված «Մորավիայի արծիվը» վավերագրական ֆիլմը և Ա. Հովհաննիսյանի «Մորավիայի արծիվը» գիրքը։
Արտեմ Պետրոսյանի անունով է կոչվում Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցը։ Նրա անունով Գյումրիում կա նաև փողոց։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Կարմիր աստղի և Չեխոսլովակիայի Զինվորական խաչ շքանշաններով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արտեմ Պետրոսյանի հուշարձանը Գյումրիում
-
Արտեմ Պետրոսյանի անվան դպրոցը և հուշարձանը Գյումրիում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 261)։ |