Արտաշես Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Մահացել է | 1918 |
Արտաշես Հարությունի Վարդանյան (1882, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) —1918), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1908)։
Եղել է Հնչակյան կուսակցության անդամ, որից հեռացել է ռուսական առաջին հեղափոխության շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ծառայելով բանակում, կազմակերպական-պրոպագանդիստական աշխատանք է տարել Կարսի կայազորում և բանվորական շրջաններում։ Վարդանյանի նախաձեռնությամբ 1917 թվականին քաղաքում կազմակերպվել է հակապատերազմական բազմամարդ միտինգ։ 1918 թվականին հեռացել է Հայաստանից։ Նույն թվականի աշնանը, ընտանիքով դեպի Հյուսիսային Կովկաս տեղափոխվելու ճանապարհին, Կավկազսկայա կայարանում դենիկինյանները գերեվարել և դաժանաբար սպանել են Վարդանյանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 318)։ |