Արտաշես Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտաշես Հարությունի Վարդանյան (1882, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) —1918), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1908 թվականից։

Եղել է Հնչակյան կուսակցության անդամ, որից հեռացել է ռուս, առաջին հեղափոխության շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ծառայելով բանակում, նա կազմակերպական-պրոպագանդիստական աշխատանք է տարել Կարսի կայազորում և բանվորական շրջաններում։ Նրա ջանքերով 1917 թվականին քաղաքում կազմակերպվել է հակապատերազմական բազմամարդ միտինգ։ Խուսափելով դաշնակցականների հետապնդումներից, 1918 թվականին հեռացել է Հայաստանից։ Նույն թվականի աշնանը, ընտանիքով դեպի Հս․ Կովկաս տեղափոխվելու ճանապարհին, Կավկազսկայա կայարանում դենիկինյանները գերեվարել և գազանաբար սպանել են Վարդանյանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 318 CC-BY-SA-icon-80x15.png