Արտաշես Ատովմյան
Արտաշես Ատովմյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1903 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1979 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Արտաշես Երվանդի Ատովմյան (հունիսի 25, 1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, Ագատ գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտոր, Ստալինյան մրցանակի դափնեկիր (1943) ծովային հրետանային հրաձգության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար[1]։ Բժշկական սարքավորումների և կայուն տեսողական և ալեհավաքային դիտակետերի և տանկային զենքերի թիրախավորման համակարգերի ստանդարտացման մասնագետ (T-34-85):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում, 1903 թվականի հունիսի 25-ին։ Ավարտել է ԼՊԻ-ն որպես մեխանիկ ճարտարագետ։ Դասավանդել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում[2]։ 1924 թվականին ճակատագրի բերումով նա ծանոթանում է գունավոր հեռուստատեսության և ռադիոտեղագրության գյուտարար Հովհաննես Աբգարի Ադամյանի և այն ժամանակ Ա․ Ի․ Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի երիտասարդ ուսանող, ԽՍՀՄ ԳԱ ապագա ակադեմիկոս, տեսական աստղագիտության դպրոցի հիմնադիր Վիկտոր Համազասպի Համբարձումյանի հետ։ 1930-1932 թվականներին աշխատել է Լենինգրադի պետական օպտիկա-մեխանիկական գործարանում, իսկ 1942 թվականից՝ թիվ 706 գործարանում։ Հետագայում աշխատել է Ագատ գիտաարտադրական միավորումում, Մոսկվայի Մորինֆորսիստեմա-Ագատ կոնցեռնում։
Մահացել է 1979 թվականին, թաղված է Մոսկվայում, Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույր՝ Անաիդա Երվանդի Ատովմյան (1902, Թիֆլիս — 1980, Մոսկվա), աշխատել է որպես բժիշկ ԽՍՀՄ զորամասերում։
- Դուստր՝ Էմմա Արտաշեսի Ատովմյան (1940, Լենինգրադ — 2017, Մոսկվա), ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը ճարտարագետի որակավորմամբ, աշխատել է Ռադիոօպտիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ ԽՍՀՄ ԳԱ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Լ. Միքայելյանի ղեկավարության ներքո։
- Թոռնուհի` Ելենա Էդուարդովնա, ծնվել է 1959 թվականին, Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, ստացել ճարտարագետի որակավորում, աշխատել Ռադիոօպտիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ա. Լ. Միքայելյանի ղեկավարությամբ մինչև 1996 թվականը։
- Կին՝ Միլիտինա (Լյուդմիլա) Ֆեդորովնան (օրիորդական ազգանունը՝ Խրուլևա)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 50 գյուտերի հեղինակ է։
- Համարվում է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար օգտագործվող Ռոկուս ճառագայթային թերապիայի սարքերի ստեղծողներից մեկը։ ԱԼՏ «Ռոկուս-ԱՄM»-ն լայնորեն կիրառվում է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների բժշկական հաստատություններում։
- Ղեկավարել է ԽՍՀՄ նավաշինության ժողովրդական կոմիսարիատի հատուկ կոնստրուկտորական բյուրոն, «Տարան» թեմայով կատարել է Տ-34-85 տանկի հրանոթի նշանառության և ՍՏՊ-S-53 «Տարան» կայունացուցիչի համակարգի մշակումը։ Կայունացուցիչն ապահովում է թիրախի նշանառությունը տանկի շարժման ընթացքում և այդպիսով նվազեցնում է խոցելիությունը, դադարի ժամանակ նշանառության կրակի բացակայության պատճառով։ Ֆիլմ «Տ-34»,
- Կայունացուցիչ ալեհավաքների դիտակետերի կոնստրուկտոր։
- Սերգեյ Կապիցայի «Միկրոտրոն» թեմայով կոնստրուկտոր[3]։
Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճառագայթային թերապիայի ռոտացիոն ապարատի կառավարման սարք // 541311 15.11.1978[4]
- Հավասարակշռման կցորդիչ // 337047 25.06.1976[5]
- Сферическая диафрагма для аппаратов лучевой терапии // Ճառագայթային թերապիայի սարքերի գնդաձև դիաֆրագմա // 197773 04/30/1978[6]
- Устройство для приема ленты Ժապավենի ընդունման սարքավորում // 274154, 24.06.1970
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան (1939),
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (1942),
- Ստալինյան մրցանակ՝ արտադրության մեթոդների կատարելագործման նպատակով նշանավոր գյուտերի ներդրման համար (1943)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Arkadiĭ Eremovich Sarkisi͡an Armi͡ane -- voennye uchenye, konstruktory, proizvodstvenniki i ispytateli XX veka. — Izd-vo. "Gituti͡un" NAN RA, 2005. — 416 с.
- ↑ «Атовмьян Арташес Эрвандович | Центр военно-политических исследований» (ռուսերեն). www.eurasian-defence.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Реферативный журнал. — ВИНИТИ, 1972-01-01. — 802 с.
- ↑ «Устройство для управления ротационным аппаратом лучевой терапии — SU 541311». patents.su. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Компенсирующая муфта» (ռուսերեն). www.findpatent.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Сферическая диафрагма для аппаратов лучевой терапии» (ռուսերեն). www.findpatent.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.