Արտակ Հովհաննիսյան
Ծնվել է | հունվարի 1, 1955[1] (69 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1999) |
Աշխատավայր | Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, Կարմիր խաչ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Արտակ Կառլենի Հովհաննիսյան (հունվարի 1, 1955[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին, Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1971-1977 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրան։ 1985-1988 թվականներին սովորել է Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1983-1988 թվականներին Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում մասնագիտացել է կրծքավանդակի և միջնորմի օրգանների վիրաբուժության գծով։ 1989-1993 թվականներին տեղափոխվել է Երևան և աշխատել IV գլխավոր վարչությունում՝ որպես ընդհանուր վիրաբույժ։ 1989 թվականից աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքում, միաժամանակ՝ Միջազգային կարմիր խաչի ֆեդերացիայի խորհրդատուն է։ 1999-2002 թվականներին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, 2002-2011 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի վիրաբուժության կլինիկայի ղեկավար[3]։
Աշխատանքները վերաբերում են կրծքավանդակի օրգանների և միջնորմի հիվանդությունների, հետվիրահատական թարախային բարդությունների, պառկելախոցերի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության եղանակներով բուժման հարցերին։ Հեղինակ է գիտական աշխատանքների և գիտաուսումնական կինոնկարների։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պլաստիկ-վերականգնողական և գեղագիտական վիրաբուժության եվրոպական ազգային ընկերակցությունների անդամ և հայկական մասնաճյուղի գլխավոր քարտուղար (1997)։
- Հայաստանի վիրաբույժների ընկերության անդամ (1990)։
- Վրաստանի ԳԱ Մ. Մուխաձեի անվան մեդալ (1997)։
- «Հայաստանի վիրաբուժություն» արհեստավարժների միության մեծ խորհրդի անդամ (2001)։
- Կրծքավանդակի վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ (2011)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարշալ Բաղրամյանի շքանշան (2011)։
- Դրաստամատ Կանայանի անվան շքանշան (2011)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12439
- ↑ «Արտակ Կառլենի Հովհաննիսյան». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|