Արտակ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 1, 1955(1955-01-01)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999)
ԱշխատավայրՄիքայելյան վիրաբուժության ինստիտուտ, Կարմիր խաչ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայաստանի պաշտպանության նախարարություն

Արտակ Կառլենի Հովհաննիսյան (հունվարի 1, 1955(1955-01-01)[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին, Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1971-1977 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրան։ 1985-1988 թվականներին սովորել է Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1983-1988 թվականներին Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում մասնագիտացել է կրծքավանդակի և միջնորմի օրգանների վիրաբուժության գծով։ 1989-1993 թվականներին տեղափոխվել է Երևան և աշխատել IV գլխավոր վարչությունում՝ որպես ընդհանուր վիրաբույժ։ 1989 թվականից աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքում, միաժամանակ՝ Միջազգային կարմիր խաչի ֆեդերացիայի խորհրդատուն է։ 1999-2002 թվականներին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, 2002-2011 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի վիրաբուժության կլինիկայի ղեկավար[3]։

Աշխատանքները վերաբերում են կրծքավանդակի օրգանների և միջնորմի հիվանդությունների, հետվիրահատական թարախային բարդությունների, պառկելախոցերի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության եղանակներով բուժման հարցերին։ Հեղինակ է գիտական աշխատանքների և գիտաուսումնական կինոնկարների։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պլաստիկ-վերականգնողական և գեղագիտական վիրաբուժության եվրոպական ազգային ընկերակցությունների անդամ և հայկական մասնաճյուղի գլխավոր քարտուղար (1997)։
  • Հայաստանի վիրաբույժների ընկերության անդամ (1990)։
  • Վրաստանի ԳԱ Մ. Մուխաձեի անվան մեդալ (1997)։
  • «Հայաստանի վիրաբուժություն» արհեստավարժների միության մեծ խորհրդի անդամ (2001)։
  • Կրծքավանդակի վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ (2011)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարշալ Բաղրամյանի շքանշան (2011)։
  • Դրաստամատ Կանայանի անվան շքանշան (2011)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12439
  2. «Արտակ Կառլենի Հովհաննիսյան». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։