Jump to content

Արվանտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվանտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Քլորիդոիդայիններ (Chloridoideae)
Ցեղ Արվանտակ (Cynodon)
Rich., 1805

Արվանտակ (լատին․՝ Cynodon), շնատամ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արվանտակ մատնաձև կամ շնատամ (C. dactylon

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կիսականգուն է, հիմքից՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները գծաձև են, կոշտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը թաթաձև է՝ 3-8 հասկանման ճյուղերով, հասկիկները՝ մանր։ Ծաղկում և պտղաբերում է հունիս-սեպտեմբերին։ Հատիկը մերկ է, մուգ գորշագույն։ Չորադիմացկուն կերաբույս է։ Օգտագործվում է նաև որպես սիզամարգային բույս՝ ֆուտբոլի և թենիսի խաղադաշտերը կանաչապատելու համար։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց լանջերին, գետափերին, ճամփեզրերին։ Մոլախոտ է։ Աղբոտում է ցանքերը և այգիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվանտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվանտակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115