Արվանտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արվանտակ
Cynodon dactylon.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Արվանտակ (Cynodon)
Rich., 1805

Արվանտակ (լատ.՝ Cynodon), շնատամ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արվանտակ մատնաձև կամ շնատամ (C. dactylon

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կիսականգուն է, հիմքից՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները գծաձև են, կոշտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը թաթաձև է՝ 3-8 հասկանման ճյուղերով, հասկիկները՝ մանր։ Ծաղկում և պտղաբերում է հունիս-սեպտեմբերին։ Հատիկը մերկ է, մուգ գորշագույն։ Չորադիմացկուն կերաբույս է։ Օգտագործվում է նաև որպես սիզամարգային բույս՝ ֆուտբոլի և թենիսի խաղադաշտերը կանաչապատելու համար։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց լանջերին, գետափերին, ճամփեզրերին։ Մոլախոտ է։ Աղբոտում է ցանքերը և այգիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png