Արմեն Ալավերդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1958 (66 տարեկան) |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Լիտվինի Ալավերդյան (հոկտեմբերի 9, 1958, գ. Երանոս, Մարտունու շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966-1976 թթ. - սովորել և ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1976-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 1983-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։
- 1988 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990-1991 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ։
- 1991-1992 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ։
- 1992-1993 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ։
- 1993-1994 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության մեթոդաբանության վարչության պետ։
- 1995-1999 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության պետի տեղակալ։
- 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ։
- 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
- 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից[1]։
- 2012 թ. փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
- 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
- 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[4]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2011)[5]։
- Անանիա Շիրակացու մեդալ (2005)։
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդական։
- «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալ Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի կողմից (2002)
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ 20-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Հայաստանի պետական գործիչներ
- Երանոս գյուղում ծնվածներ
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականներ
- Տնտեսագիտության թեկնածուներ