Արման Սերեբրակյանը ծնվել է Կալիֆոռնիայում՝ Իրանից եկած էթնիկ հայերի ընտանիքում։ Ունի երկքաղաքացիություն։ 2009 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում[3]։ 2010 թվականին ավարտել է Կոլորադոյի համալսարանը։ Սոչիի Օլիմպիական խաղերի մարզական ծրագրում Արմանը հանդես է եկել սլալոմում (2 րոպե 0,57 վայրկյան վերջնական արդյունքով և զբաղեցրել 34-րդ տեղը)[4] և հսկա ոլորավայրէջքում (2։ 58,40 և 46-րդ տեղ)[1][5]։
↑ 1,01,1«Арман СЕРЕБРАКЯН». Организационный комитет XXII Олимпийских зимних игр и XI Паралимпийских зимних игр 2014 года в городе Сочи. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.