Jump to content

Արման Հակոբյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 2002(2002-08-10)
ԾննդավայրԹալին, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 16, 2021(2021-08-16) (19 տարեկան)
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Արման Հովհաննեսի Հակոբյան (օգոստոսի 10, 2002(2002-08-10), Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան - օգոստոսի 16, 2021(2021-08-16)), ՀՀ ԶՈՒ ծառայող, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր[1]։

Արման Հակոբյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ 2008 թվականին հաճախել է Թալինի թիվ 1 հիմնական, ապա 2017 թվականին կրթությունը շարունակել է ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, որն էլ ավարտել է 2020 թվականին։ Երազել է դառնալ խոհարար։

Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2021 թվականի մարտի 24-ին՝ ծառայության անցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N զորամասում որպես գնդացրորդ։

Արմանը դեռ 1,5 ամսվա զինծառայող էր, երբ 2021 թվականի մայիսի 12-ին հակառակորդը ներխուժում է Սյունիքի մարզի Սև լճի տարածք և դիրքավորվում։ Նույն օրը տագնապ հրամանով Արման Հակոբյանը վաշտի հետ միասին տեղափոխվում է Սև լճի տարածք, որտեղ էլ ակտիվ մասնակցություն է ունենում այստեղ մղվող գործողություններին։

Սև լճում որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվում են մարտական հերթապահություն կատարելու Վերին Շորժայում և Նորաբակում։

Օգոստոսի 2-ին մարտական հերթապահության են տեղափոխվում Կութ գյուղի դիրքեր։ Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում[2], ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ[3]։ Արման Հակոբյանը, հակառակորդին պատճառելով 3-5 զոհ, ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի դիպուկահարի կրակոցից ստացել է մահացու հրազենային վիրավորում[4][5][6]։

  • Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 18-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[7]։
  • ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված թեժ մարտերում մեր ապրելու իրավունքն իր կյանքով ամրագրելու և դարպասներն անառիկ պահելու համար» պատվոգրով։
  • Զորամասի հրամանատարության կողմից 2022 թվականի հունվարի 10-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» շքանշանով և հավաստագրով։

Այն դիրքը, որտեղ զոհվել է Արման Հակոբյանը, կոչվել է իր անունով։

Հուղարկավորվել է Թալինի պանթեոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [Երկիր Մեդիա / Yerkir Media TV «Ձեզ բացակա չենք դնի»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի կրակից զոհվել է Արման Հովհաննեսի Հակոբյանը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  3. «Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի վրա են կրակել, ԱԹՍ-ներ են նկատվել. համայնքապետ | 24news». www.24news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  4. Author (2021 թ․ օգոստոսի 17). «Երեկ զոհված Արման Հովհաննեսի Հակոբյանը». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. «Հայկական կողմը եւս մեկ զոհ ունի». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  6. «Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմն ունի առնվազն 3 զոհ և վիրավոր. ՊՆ». news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.