Արհեստանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերձակները արհեստանոցում, 1568 թվանկարի լիտոգրաֆիա

Արհեստանոց, արհեստագործական-տնայնագործական գործատեղի։ Արհեստանոցում արհեստավորն աշխատում է միայնակ կամ օգնական ենթավարպետի ու աշակերտների հետ՝ հիմնականում ձեռքի աշխատանքային գործիքներով։ Արհեստանոցները ունենում են արհեստներին համապատասխան անուններ (դարբնոց, հյուսնոց, ոսկերչական և այլն)։ Արհեստանոցները հաճախ կոչվել են նաև կրպակ, խանութ՝ արտադրանքը նույն տեղում վաճառելու պատճառով։ Արտադրական կարիքներին, պատվիրատուների, գնորդների պահանջներին հարմարվելով՝ Հայաստանում, ինչպես ազատ արհեստավորների, այնպես էլ համքարությունների արհեստանոցները տեղավորում էին բանուկ, մարդաշատ վայրերում, շուկայում և շուկայամերձ փողոցներում՝ կազմելով տվյալ արհեստին համապատասխան շարքեր։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին արհեստանոցների մեծ շարքեր և արհեստների անուններով փողոցներ կային Կաբինում, Բաղեշում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Ախալցխայում և այլուր։ Այժմ արհեստանոցները հիմնականում նորոգման ձեռնարկությունների, գործարանների, կենցաղային սպասարկման կոմբինատների, տեղական արդյունաբերության ֆաբրիկաների արտադրամասեր են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհեստանոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 83