Jump to content

Արիաննա Կարուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիաննա Կարուզո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1999(1999-11-06)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 1,65 ± 0,001 մետր[1]
Դիրք կիսապաշտպան

Արիաննա Կարուզո (իտալ.՝ Arianna Caruso, նոյեմբերի 6, 1999(1999-11-06)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի և «Յուվենտուս» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան։ Նախկինում երկու մրցաշրջան խաղացել է «Ռոմա»-ում, որտեղից էլ 2017 թվականին տեղափոխվել է «Յուվենտուս» ակումբի՝ նորովի կազմավորված կանանց թիմ[2]։ Այստեղ, չնայած պատանեկան տարիքին, կարճ ժամանակում տեղ է գրավել պատմական «Բիանկոների» խմբում[3] ·[4], որը հաջորդած հինգ տարիների ընթացքում քանիցս հաղթող է ճանաչվել Scudetti-ում[5]։

Կարուզոն հրավիրվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, մասնակցել Եվրո-2021-ի որակավորման փուլի մրցաշարի խաղերին[6]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս թիմի կազմում

  • Ա սերիայի չեմպիոն - 2020–21, 2021–22
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր - 2021–22
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2020–21, 2021–22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Juventus.com. «Juventus Femminile: l'avvio di stagione si avvicina - Juventus». Juventus.com (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  3. Munno, Mauro (2020 թ․ սեպտեմբերի 24). «Juventus Women, Caruso la più utilizzata da Guarino: «Voglio fare 100»». Juventus News 24 (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. Juventus.com. «GLI OTTO PILASTRI DI CINQUE ANNI #FANTA5TIC - Juventus». Juventus.com (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. Juventus.com. «JUVENTUS WOMEN FANTA5TIC: CAMPIONESSE D'ITALIA PER LA QUINTA VOLTA - Juventus». Juventus.com (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. «Italy – Squad – UEFA Women's Euro». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիաննա Կարուզո» հոդվածին։