Արթուր Գրիգորյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մասնագիտություն | բժիշկ |
---|
Արթուր Ա. Գրիգորյան, հայ բժիշկ։ ԱՄՆ Ջորջիա նահանգի նյարդավիրաբուժական ինստիտուտի նյարդավիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Գրիգորյանը ծնվել և մեծացել է Հայաստանում։ 1991 թվականին ավարտել է Ուկրաինայի բժշկական ինստիտուտը։ Ասպիրանտուրան շարունակել է ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ Նյու Յորքի Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջում։ Նա անցել է լիարժեք ռեզիդենտուրա նյարդավիրաբուժության գծով Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում։ 2004 թվականին Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով[1][2]։
Բժիշկ Գրիգորյանը մեծ ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիոլոգիայի կենտրոնի զարգացման գործում և այդ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններով տառապող բազմաթիվ հիվանդների։ Բժիշկ Գրիգորյանի հովանավորությամբ և աջակցությամբ ԵՊԲՀ օրդինատորները հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dr. Arthur A. Grigorian, MD
- ↑ Welcome to Georgia Neurosurgical Institute
- ↑ «ԵՊԲՀ, Արթուր Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին