Jump to content

Արթիկի տիպի տուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արթիկի տիպի տուֆ, տուֆալավա, փրփրալավա, հրաբխային ապար, տուֆի տարատեսակ։ Առաջացել է հրաբխի իգնիմբրիտային ժայթքման ժամանակ գազերով հագեցած մագմայական հալոցքից գազերի անջատումից հետո՝ հալոցքի խտացումից ու ջերմազոդումից։

Քիմիական կազմը դացիտ-անդեզիտադացիտային է, հիմնակմախքը՝ լավանման, գույնը՝ վարդագույն, վարդմանուշակագույն, ծավալային կշիռը՝ 0, 8-1, 7 գ/սմ³, ջրակլանումը՝ 9-51%, ծակոտկենությունը՝ 30-60%։ Ջերմաձայնամեկուսիչ Է, գեղազարդիչ, դիմացկուն, հեշտ մշակվող։ Հիմնական հանքավայրերը գտնվում են Արթիկի շրջակայքում (հանքադաշտի տարածքը՝ 250 կմ²)։ Օգտագործվում Է շինարարության մեջ։ Արթիկի տիպի տուֆից են կառուցված Արթիկի Ս․ Աստվածածին (5-րդ դար) եկեղեցին, Հառիճավանքը (7-8-րդ դարեր), Երևանում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (1969), բնակելի ու վարչական շենքեր։ Արդյունահանվում է Արթիկի տուֆի հանքավայրից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։