Արամ Տրդատյան
Ծնվել է | մարտի 27, 1919 |
---|---|
Ծննդավայր | Կրասնոդար, Russian State |
Մահացել է | հունիսի 20, 1986 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ղազախական ազգային բժշկական համալսարան (1943) |
Մասնագիտություն | մանկաբարձ և գինեկոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Արամ Համազասպի Տրդատյան (մարտի 27, 1919, Կրասնոդար, Russian State - հունիսի 20, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Տրդատյանը ծնվել է 1919 թվականի մարտի 27-ին, Կրասնոդար քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Ալմա Աթայի բժշկական ինստիտուտը։ 1966-1970 թվականներին եղել է Ալթայի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի, 1970-1986 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նույնանուն ամբիոնների վարիչ, միաժամանակ՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահ (1974-1986)[1]:
Աշխատանքները վերաբերում են վիրահատության գինեկոլոգիայի և մանկաբարձության, կանանց միզասեռական օրգանների վնասվածքների ու խուղակների կանխման և վիրաբուժական եղանակների մշակման հարցերին։ Հեղինակ է ուսումնական, մեթոդական ձեռնարկների։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկվորյակ եղբայր՝ Սերգեյ Համազասպի Տրդատյան
- Ավագ դուստր՝ Բոսովա Ելենա Արամի, ռեանիմատոլոգ, այնուհետև՝ հերոնտոլոգ։ 20 տարի շարունակ եղել է Ալթայի երկրամասի պատերազմի հաշմանդամների հիվանդանոցի տնօրենը։
- Ավագ որդի՝ Տրդատյան Սերգեյ Արամի, Մոսկվայի դաշնային հետազոտությունների «Սալուտ» գազատուրբինային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն։
- Կրտսեր զավակներն են Տատյանան և Դմիտրին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 616-617։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.