Արամ Տրդատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Տրդատյան
Ծնվել էմարտի 27, 1919(1919-03-27)
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսաստանի Հարավ, Russian State
Մահացել էհունիսի 20, 1986(1986-06-20) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՂազախական ազգային բժշկական համալսարան (1943)
Մասնագիտությունմանկաբարձ և գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)

Արամ Համազասպի Տրդատյան (մարտի 27, 1919(1919-03-27), Կրասնոդար, Ռուսաստանի Հարավ, Russian State - հունիսի 20, 1986(1986-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Տրդատյանը ծնվել է 1919 թվականի մարտի 27-ին, Կրասնոդար քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Ալմա Աթայի բժշկական ինստիտուտը։ 1966-1970 թվականներին եղել է Ալթայի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի, 1970-1986 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նույնանուն ամբիոնների վարիչ, միաժամանակ՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահ (1974-1986)[1]:

Աշխատանքները վերաբերում են վիրահատության գինեկոլոգիայի և մանկաբարձության, կանանց միզասեռական օրգանների վնասվածքների ու խուղակների կանխման և վիրաբուժական եղանակների մշակման հարցերին։ Հեղինակ է ուսումնական, մեթոդական ձեռնարկների։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկվորյակ եղբայր՝ Սերգեյ Համազասպի Տրդատյան
  • Ավագ դուստր՝ Բոսովա Ելենա Արամի, ռեանիմատոլոգ, այնուհետև՝ հերոնտոլոգ։ 20 տարի շարունակ եղել է Ալթայի երկրամասի պատերազմի հաշմանդամների հիվանդանոցի տնօրենը։
  • Ավագ որդի՝ Տրդատյան Սերգեյ Արամի, Մոսկվայի դաշնային հետազոտությունների «Սալուտ» գազատուրբինային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն։
  • Կրտսեր զավակներն են Տատյանան և Դմիտրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 616-617։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.