Արամ Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Միսակի Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1998) և ՊԿԱ (2005) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր և պետական գործիչ |
Պարգևներ |
Արամ Միսակի Սուքիասյան (փետրվարի 27, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Սուքիասյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում, 2002-2005 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա։ 1998-2000 թվականներին եղել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնի դերասան և ռեժիսոր, 2000-2002 թվականներին՝ «Խորեն Աբրահամյան և թատրոն» հիմնադրամի դերասան և ռեժիսորի ասիստենտ։ 2001-2002 թվականներին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը, 2003-2005 թվականներին՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրեն, 2007-2009 թվականներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար, 2009-2011 թվականներին՝ «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր։ 2011-2018 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում, զբաղեցրել է քաղաքապետի խորհրդականի, մշակութային ծրագրերի համակարգողի, Երևանի փոխքաղաքապետի պաշտոնները[1]։
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա (2001)
- «Հայկյան» երիտասարդական համահայկական մրցանակաբաշխություն (2001-2004)
- «Սասնա էրգիր» համերգ-ներկայացում (2005), ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված «Ոգու տոն» երաժշտաթատերական հանդիսություն (2006), «Խորեն Աբրահամյան» հուշ-երեկո (2006)
- «Վանուշ Խանամիրյան 80»
- «Ֆրունզե Դովլաթյան 80»
- «Ժիրայր Ավետիսյան 80»
- «Վլադիմիր Աբաջյան 80» հոբելյանական երեկոներ (2007)
- «Շուշիի ազատագրման 15-ամյակ» (2007)
- «Սարդարապատ 90»
- «Երևանի օր 2790»
- «Հայ օլիմպիականների մեծարման երեկո»
- «Պարի միջազգային օր»
- «Երևանի գունազարդ երկինք» (2008)
- «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ 100»
- «Վիկտոր Համբարձումյան 100»
- «Թ. Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ 70» երեկոներ (2008)
- «Սոս Սարգսյան 80», «Գեորգի Ասատուրյան 85» հոբելյանական երեկոներ (2009)
- «Ուսուցչի օր» տոնական հանդիսություն, «Կինոաշուն» փառատոնի հանդիսավոր բացում և փակում (2010)
- ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» երաժշտաթատերական հանդիսություն (2011)
- «Նորայր Մեհրաբյան 70», «Անդրանիկ Մարգարյան 60» հոբելյանական երեկոներ (2011)
- «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք» բացման հանդիսավոր միջոցառում (2012)
- «Հայաստանի կամերային նվագախումբ 50»
- «Ալբերտ Մկրտչյան 75» հոբելյանական երեկոներ (2012)
- «Հայակ» կինոմրցանակաբաշխություն (2012)
Ռեժիսոր և սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ» (2008)
- «Ծննդյանդ խորհուրդը» (2008)
- «Նպատակներիս ծառը» (2010)
- «Հայ կինոյի ոդիսականը» (2010)
Հեղինակ և պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերա
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկյան» մրցանակ, 2001 թ. և 2004 թվական
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2004 թվական
- «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակ, 2010 թվական
- Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար, 2012 թվական
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2012 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Արամ Սուքիասյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ ռեժիսորներ