Արա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Արա Ավետիսյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1958(1958-09-14) (65 տարեկան)
Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտմեխանիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արա Սերգեյի Ավետիսյան (սեպտեմբերի 14, 1958(1958-09-14), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, Հայաստանի պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965-1975 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց։
  • 1975-1980 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը։
  • 1983-1986 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1986)։
  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998)։ Քառասունից ավել գիտական հրապարակումների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության Նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ-նախագծող։
  • 1986-1988 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1988-1996 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
  • 1994-2005 թթ.՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալ։
  • 1996-2000 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ։
  • 1996 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում։ Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր։
  • 2000-2011 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով։
  • 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիր։
  • 2006 թվականից՝ Տեսական և Կիրառական Մեխանիկայի Ազգային Կոմիտեի նախագահ։
  • 2011 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ 2011 թվականի հուլիսի 25-ից ազատվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]։
  • 2011 թ. հուլիսին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար։
  • 2011 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում[2]։
  • 2015 թ. ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ (1991)։
  • Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ (2006)։
  • Պողոսյան մրցանակ (2019)[3]։

Այրի է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Արա Ավետիսյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Ավետիսյան» հոդվածին։