Jump to content

Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Հայաստանում ներկայացված է քրեական իրավունքի նորմերով։ Նման իրավակարգավորումները արգելում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգդային Ժողովը ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը[1][2], որով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել 226.2-րդ հոդվածը՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», համաձայն որի բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեական պատասխանատվություն է նախատեսում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ ատելության կոչերի համար։ Հոդվածը ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 16-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]