Jump to content

Ավրորա (կինոթատրոն, Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավրորա
Ավրորա
Տեսակկինոթատրոն, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
ՎայրNevsky Prospect?
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ավրորա (ռուս.՝ Кинотеа́тр «Авро́ра»), Սանկտ Պետերբուրգի ամենահին թատրոններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Նևսկի պողոտայի № 60 տան բակում։

Այն տարածքում, որտեղ ներկայումս  գտնվում է № 60 տունը, 1780-ական թվականներին առաջին սեփականատիրոջ՝ վաճառական Դենիսովայի համար կառուցվել է երկհարկանի քարե տուն։ 1790-ական թվականներից այս տարածքը պատկանել է կոմս Սերգեյ Պետրովիչին, իսկ 1830-ականների վերջերին` նրա դստերը՝ Գոլիցինին։ 1844-1845 թվականներին այս տանը ապրել է բանաստեղծ Պյոտր Վյազեմսկին։ 1850-ական թվականներին տունը պատկանել է գրող Ալեքսեյ Տոլստոյի մորը՝ կոմսուհի Ալեքսանդրա Անդրեևնային։ 1858 թվականին տունը անցել է վաճառական Գլազունովին, որի համար ճարտարապետ Վինտերգալտերը ավարտին հասցրեց կառույցը և փոխեց ճակատը։ Մինչև հեղափոխությունը տունը պատկանում էր Գլազունովին և նրա ժառանգներին, որտեղ գործում էին տարբեր գրասենյակներ և խանութներ։

1913 թվականին ճարտարապետներ Ստեպանովի և Շաուբի (ըստ այլ աղբյուրների` Կոտովիչի[2]) նախագծով շենքի բակում կառուցվել է «Պիկադիլի» կինեմատոգրաֆի շենքը, որտեղ տեղավորվում էր 700 հանդիսատես։ Նրա կիսագմբեթավոր ճակատը կառուցվել էր նեոդասական ոճով, իսկ հանդիսատեսի դահլիճը՝ մոդեռն ոճի ծեփածո դեկորով։ Ձեռք է բերվել նորագույն պրոյեկտորային սարքավորումներ և մեծ էկրան։ Կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1913 թվականի դեկտեմբերի 27-ին։

1923-1924 թվականներին ճարտարապետ Ալմեդինգենը վերակառուցեց կինոթատրոնը՝ այն ներկայացնելով նոր ինտերիերի մեջ։ 1932 թվականի նոյեմբերին, հեղափոխության 15-ամյակի կապակցությամբ, կինոթատրոնը կոչվեց «Ավրորա» («Ավրորա» հածանավի պատվին)։ 1932 թվականին նույն կինոթատրոնում տեղադրվել է ձայնային ֆիլմեր ցուցադրելու համար նախատեսված սարքավորումներ։ Վերջինս դարձավ Լենինգրադի առաջին ձայնային կինոթատրոններից մեկը։ 1937 թվականին այն ընդլայնվեց՝ կինոթատրոնի հրապարակի տարածքը երկու անգամ մեծացավ և կառուցվեցին ֆոյե, համերգասրահ, որոնք զարդարված էին հին աստվածների արձաններով։

«Ավրորան» այն կինոթատրոններից էր, որը Լենինգրադի շրջափակման ժամանակ չի դադարեցրել ֆիլմերի ցուցադրությունները։

Արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ավրորա»֊ն 2011 թվականին

Ներկայումս կինոթատրոնում կա երկու սրահ՝ մեծ՝ 623 և փոքր՝ 100 տեղ, ինչպես նաև կինոբար և սրճարան։

1998 թվականին կինոթատրոնում 85 ամյակի կապակցությամբ կատարվել է վերանորոգման մեծ աշխատանք և վերականգնվել է պատմական տեսքը։ Միևնույն ժամանակ կինոթատրոնը համալրվել է վերջին Dolby Digital SurroundEX ձայնային սարքերով, նոր ակուստիկ Perlux էկրան՝ 100 քառակուսի մետրով և նոր բազկաթոռներով։

2010 թվականին տեղադրվել է Christie CP2230 թվային կինոպրոյեկտոր և XpanD Dx101 մոդելի ակտիվ 3D տեսապակի։ Ցուցադրում են վավերագրական ֆիլմեր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Б. М. Кириков, Л. А. Кирикова, О. В. Петрова // Невский проспект. Дом за домом. — 4-е изд., перераб.. — М.: Центрполиграф, 2013

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]