Jump to content

Ավտարկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտարկիա (հունարեն՝ autarkeia ինքնաբավություն), երկրի տնտեսական ինքնաապահովման քաղաքականություն, կամավոր կամ ստիպողական մեկուսացում համաշխարհային շուկայից, որի հետևան­քով տնտեսությունը ձեռք է բերում բնատնտեսական բնույթ։

  • Ավտարկիա հակադրվում է տնտեսական կյանքի միջա զգայնաց­ման հիմնարար միտումներին ել պայմա­նավորված է տվյալ երկրի քաղաքական իրավիճակի կամ նրա միջազգային դրության առանձնահատկությամբ։ Ավտարկիայի վերջո երկրին անխուսափելիորեն դատապարտում է տնտեսապես հետ ընկնելու և այդ առու­մով ոչ միայն չի ապահովում տնտեսական ան­կախությունը, այլև երկիրը դարձնում է խոցելի, և նվազեցնում բնակչության կենսաապահովման մակարդակը։ Ավտարկիա իրականացնալ պետություններից են գերմա­նական նացիստական իտալական ֆաշիստական վարչակարգերը, Սաբան, Հյուսիսային Կորեան և այլն։ Ավտարկիա քադաքականություն է վարել նաև Խորհրդային Միությունը, ինչը բացասաբար է ազդել նրա զարգացման վրա և այլ գործոննե­րի հետ մեկտեղ հանգեցրել տնտեսական ճգնա­ժամի։ Ավտարկիա բացասական դրսևորումներր բացահայավում են հատկապես տնտեսական կյանքի գլոբալացման և միջազգայնաց­ման արդի պայմաններում։ Ավտարկիա տարբեր­վում է արտաքին տնտեսական կապերի սահմանափակման հովանավորչական քաղա­քականությունը և մյուս միջոցները, որ կիրառում են աոանձին պետություններ և ինտեզրացիոն խմբավորումներ իրենց արտաքին տնտեսական քաղաքականության որոշակի հիմնախնդիրները լուծելու նպատակով։
  • Այնպիսի քաղաքական միջոցների ու միջոցառումների ամբողջություն, որն օգտագոր­ծում են տվյալ պետության ներսում պե­տական և ոչ պետական սուբյեկտները քաղաքական ինստիտուտների առանձնացման, կագմակերսլչական կառուցվածքներ ձևավորելու նպատակով։ Արդյունքում ստացվում է փակ քաղաքական համակարգ։ Ավտարկիա արտահայտվում է կենտրոնի և տարածաշրջանների միջև գոյության ունեցող հակասություններում ստանալով տարածաշրջանային Ավտարկիա ձև։ Տարածաշրջանային Ավտարկիա հանգեցնում է ազգային-տարածքային և վարչատարածքային կազ­մավորումների հակադրությանը, բոլոր հասարակական հիմնախնդիրները լուծելու համար սեփական հնարավորությունների և ունակությունների բացարձակեցմանը, տվյալ պետության (սովո­րաբար, դաշնային պետության) սուբ­յեկտների միջև տնտեսական, քաղաքական ու հոգևոր կապերի խզմանը, «սեփական ուժերի վրա հենվելու» քաղաքականության իրականացմանը. անտեսելով անհրաժեշտ ինտեգրացիոն գործընթացները։
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 640