Ավկսենտի Գորոդնյանսկի
Ավկսենտի Գորոդնյանսկի | |
---|---|
մարտի 1 (13), 1896 - մայիսի 27, 1942 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Bogucharsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Thirteenth City Cemetery, Kharkiv |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Վիստրել |
Պարգևներ |
Ավկսենտի Գորոդնյանսկի (ռուս.՝ Авксе́нтий Миха́йлович Городня́нский, մարտի 1 (13), 1896, Bogucharsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1942, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին Կարմիր բանակի գեներալ-լեյտենանտ, 13-րդ և 6-րդ բանակների հրամանատար։ Մահացել է 1942 թվականին ինքնասպանություն կատարելով` Խարկովի ճակատամարտի ընթացքում իր զորքերի շրջափակման և ջախջախման պատճառով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին ծնվել է 1896 թվականի մարտի 13-ին Տալի գյուղում (ներկայումս Վորոնեժի մարզի Կանտեմիրովի շրջան). Ռուսական բանակում է 1915 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ավագ ունտեր-սպա։ Կարմիր Բանակում է 1918 թվականից։ 1919 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է, եղել է վաշտի և հրաձգային գնդի հրամանատար։ 1924 թվականին ավարտել է «Կրակային» դասընթացները։ 1938 թվականից եղել է 101-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1940 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ավկսենտի Միխայլովիչին շնորհվում է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Գերմանա-խորհրդային պատերազմի սկզբում եղել է 129-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի ամռանը դիվիզիան Գորոդնյանսկու հրամանատարությամբ Արևմտյան ռազմաճակատի կազմում մասնակցել է Սմոլենսկի ճակատամարտին։ 1941 թվականի օգոստոսի 31-ին նշանակվել է Բրյանսկի ռազմաճակատի 13-րդ բանակի հրամանատար, 1942 թվականի հունվարին` 6-րդ բանակի հրամանատար։ Խարկովի ճակատամարտի ընթացքում 6-րդ բանակը, գեներալ-լեյտենանտ Գորոդնյանսկու հրամանատարությամբ գործելով գլխավոր ուղղությամբ, ճեղքում է գերմանական զորքերի պաշտպանությունը և մի քանի օրվա մարտերի ընթացքում առաջ է շարժվում մինչև 50 կմ խորությամբ։ Սակայն շուտով Հարավ-Արևմտյան ռազմաճակատի հրամանատարության բացթողումների արդյունքում ռազմաճակատի հարվածային խմբավորումը ընկնում է շրջափակման մեջ և ոչնչացվում։ Տեսնելով իր շրջապատված զորքերի կործանումը` Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին (1942 թվականի մայիսի 22-27) ինքնասպանություն է գործում[1]։ Թաղված է գերմանացիների կողմից Խարկովի մարզի Պետրովսկի շրջանի Օրլինոյարսկ խուտորում։ Խարկովի մարզի ազատագրումից հետո հրամանատարի աճյունը վերաթաղվում է Խարկովի Պուշկինյան գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- «Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի XX տարի» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ОБД Мемориал». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь. — М.; Жуковский: Кучково поле, 2005. — ISBN 5-86090-113-5
- Сайт «60 лет Великой Победе»
- ОБД «Мемориал» Արխիվացված 2012-05-10 Wayback Machine
- Մարտի 13 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Մայիսի 27 մահեր
- 1942 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ինքնասպաններ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ