Ավկսենտի Գորոդնյանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավկսենտի Գորոդնյանսկի
Avksentii Gorodnyansky.jpg
մարտի 13, 1896(1896-03-13) - մայիսի 27, 1942(1942-05-27) (46 տարեկանում)
ԾննդավայրQ4089912?, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանQ47508103?
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Ավկսենտի Գորոդնյանսկի (ռուս.՝ Авксе́нтий Миха́йлович Городня́нский, մարտի 13, 1896(1896-03-13), Q4089912?, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1942(1942-05-27), Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի գեներալ-լեյտենանտ, 13-րդ և 6-րդ բանակների հրամանատար: Մահացել է 1942 թվականին ինքնասպանություն կատարելով` Խարկովի ճակատամարտի ընթացքում իր զորքերի շրջափակման և ջախջախման պատճառով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին ծնվել է 1896 թվականի մարտի 13-ին Տալի գյուղում (ներկայումս Վորոնեժի մարզի Կանտեմիրովի շրջան). Ռուսական բանակում է 1915 թվականից: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ավագ ունտեր-սպա: Կարմիր Բանակում է 1918 թվականից: 1919 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ: Քաղաքացիական պատերազմի մասնակից է, եղել է վաշտի և հրաձգային գնդի հրամանատար: 1924 թվականին ավարտել է «Կրակային» դասընթացները: 1938 թվականից եղել է 101-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1940 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ավկսենտի Միխայլովիչին շնորհվում է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայրենական Մեծ Պատերազմի սկզբում եղել է 129-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1941 թվականի ամռանը դիվիզիան Գորոդնյանսկու հրամանատարությամբ Արևմտյան ռազմաճակատի կազմում մասնակցել է Սմոլենսկի ճակատամարտին: 1941 թվականի օգոստոսի 31-ին նշանակվել է Բրյանսկի ռազմաճակատի 13-րդ բանակի հրամանատար, 1942 թվականի հունվարին` 6-րդ բանակի հրամանատար: Խարկովի ճակատամարտի ընթացքում 6-րդ բանակը, գեներալ-լեյտենանտ Գորոդնյանսկու հրամանատարությամբ գործելով գլխավոր ուղղությամբ, ճեղքում է գերմանական զորքերի պաշտպանությունը և մի քանի օրվա մարտերի ընթացքում առաջ է շարժվում մինչև 50 կմ խորությամբ: Սակայն շուտով Հարավ-Արևմտյան ռազմաճակատի հրամանատարության բացթողումների արդյունքում ռազմաճակատի հարվածային խմբավորումը ընկնում է շրջափակման մեջ և ոչնչացվում: Տեսնելով իր շրջապատված զորքերի կործանումը` Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին (1942 թվականի մայիսի 22-27) ինքնասպանություն է գործում[1]: Թաղված է գերմանացիների կողմից Խարկովի մարզի Պետրովսկի շրջանի Օրլինոյարսկ խուտորում: Խարկովի մարզի ազատագրումից հետո հրամանատարի աճյունը վերաթաղվում է Խարկովի Պուշկինյան գերեզմանատանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • «Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի XX տարի» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]