Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Ստեղծում | 2005 | |
---|---|---|
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային միավոր | • Երևան • Կենտրոն վարչական շրջան | |
Տեղակայված է | Մովսես Խորենացու փողոց | |
Վայր | Էլիտ Պլազա | |
Աշխարհագրական կոորդինատներ | 40°10′31″N 44°30′26″E | |
Գլխամասի վայր | Երևան | |
Հասցե | Մովսես Խորենացի 15 | |
Փոստային դասիչ | 0010 | |
Պաշտոնական կայք | adgf.am |
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Հայաստանի Հանրապետությունում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ։ Այն ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին և պաշտոնապես անդամակցել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումին 2006 թվականի նոյեմբերին։
Հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետությունում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին։ Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի բաղադրիչներից է[1]։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ, որի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով[2]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամի գործունեությունը միտված է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչպես նաև ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկություն ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությանը[1]։ Ավանդների երաշխավորման համակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բանկերի վրա[3]։
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը, նպաստել բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ապահովել երաշխավորված ավանդներ ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությունը[4]։
Ֆինանսական կրթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի անդամ է։ Իրականացնում է մի շարք կրթական միջոցառումներ ՀՀ կենտրոնական բանկի, նախաձեռնությամբ և համագործակցությամբ[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենք». www.arlis.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Հաշիվներ, Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն». www.armswissbank.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելությունը». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Հիմնադրամի մասնակցությունը ֆինանսական կրթությանը». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Գործընկերներ». ABCfinance. Արխիվացված է օրիգինալից 2023-09-22-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.