Jump to content

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
հիմնադրամ Խմբագրել Wikidata
Ստեղծում2005 Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԵրևան
 • Կենտրոն վարչական շրջան Խմբագրել Wikidata
Տեղակայված էՄովսես Խորենացու փողոց Խմբագրել Wikidata
ՎայրԷլիտ Պլազա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ40°10′31″N 44°30′26″E Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԵրևան Խմբագրել Wikidata
ՀասցեՄովսես Խորենացի 15 Խմբագրել Wikidata
Փոստային դասիչ0010 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքadgf.am Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Հայաստանի Հանրապետությունում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ։ Այն ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին և պաշտոնապես անդամակցել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումին 2006 թվականի նոյեմբեր ամսին։

Հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին։ Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի բաղադրիչներից է[1]։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ, որի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով[2]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի գործունեությունը միտված է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչպես նաև ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկություն ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությանը[1]։ Ավանդների երաշխավորման համակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բանկերի վրա[3]։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը, նպաստել բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ապահովել երաշխավորված ավանդներ ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությունը[4]։

Ֆինանսական կրթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի անդամ է։ Իրականացնում է մի շարք կրթական միջոցառումներ ՀՀ կենտրոնական բանկի, նախաձեռնությամբ և համագործակցությամբ[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենք». www.arlis.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  3. «Հաշիվներ, Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն». www.armswissbank.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  4. «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելությունը». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  5. «Հիմնադրամի մասնակցությունը ֆինանսական կրթությանը». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  6. «Գործընկերներ». ABCfinance. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.