Ավանգարդիստներ (ֆաշիզմ)
Արտաքին տեսք
Ավանգարդիստներ (իտալ.՝ Avanguardista), երիտասարդական կազմակերպություն ֆաշիստական Իտալիայում[1]։ «Opera Nazionale Balilla»-ի (ONB) ստորաբաժանումն է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության անդամներ կարող էին դառնալ 14-18 տարեկան երիտասարդները։
Նպատակներ և խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ONB-ի ծրագրային ուղղվածության համաձայն՝ կազմակերպության հիմնական նպատակներն էին.
- երիտասարդ իտալացիների մեջ սերմանել կարգապահություն և դուչեի օրինապահություն,
- նախնական զինվորական պատրաստվածություն,
- սպորտի մարմնամարզական տեսակների զարգացում,
- հոգևոր և մշակութային կրթության ապահովում՝ համապատասխան կրթության նախարարության ծրագրի,
- մասնագիտական-տեխնիկական կրթություն,
- կաթոլիկ եկեղեցու աջակցություն։
Համազգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանգարդիստների համազգեստը ներառում էր.
- բերետ,
- սև բամբակե վերնաշապիկ սև կոճակներով,
- մոխրագույն և կանաչ բրդից վերարակու՝ սպիտակ շարֆով, ուսադիրներով և ծոցագրպաններով, առանց կողային գրպանների,
- զինվորական ոճի մոխրագույն և կանաչ գոտի՝ պատրաստված բարձրորակ կաշվից,
- մինչև ծնկները հասնող տաբատ՝ պատրաստված վերարկուի կտորից,
- սպիտակ գույնի հյուսկեն քուղ, որը իջնում էր ձախ ուսից՝ կրծքավանդակի վրա առաջացնելով հանգույց։
Բերետի վրա ամրացված էր արծվի տեսքով նշան, իսկ կրծքավանդակին կապված էր 39 մմ լայնությամբ կապույտ գույնի ժապավեն[2]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանգարդիստների սպորտային միջոցառումների շարքում մեծ տարածում ունեին ֆուտբոլի և բասկետբոլի գավառական և տարածաշրջանային մրցաշարերը, որոնք հաճախ անցկացվում էին Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության քարտուղարի ներկայությամբ։
Ամենահայտնի ֆուտբոլային թիմերն էին.
- A.G.F. (Ֆաշիստական երիտասարդության ավանգարդ, իտալ.՝ Avanguardia Giovanile Fascista),
- Avanguardisti,
- Avanguardia Giovanile:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «- EL MUNDO | Suplemento Crónica 427 - «Yo maté al asesino de Carrero Blanco»». www.elmundo.es. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Фашизм — двигатель авангарда». 2001 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белоусов Л.С. Режим Муссолини и массы. — Москва: МГУ, 2000.
- Storia Illustrata n. 255, febbraio 1979, Mondadori (Uniformi del Fascismo di M. e L. Ricci)