Ավանգարդիստներ (ֆաշիզմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավանգարդիստներ

Ավանգարդիստներ (իտալ.՝ Avanguardista), երիտասարդական կազմակերպություն ֆաշիստական Իտալիայում[1]: «Opera Nazionale Balilla»-ի (ONB) ստորաբաժանումն է:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության անդամներ կարող էին դառնալ 14-18 տարեկան երիտասարդները։

Նպատակներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ONB-ի ծրագրային ուղղվածության համաձայն՝ կազմակերպության հիմնական նպատակներն էին.

  • երիտասարդ իտալացիների մեջ սերմանել կարգապահություն և դուչեի օրինապահություն,
  • նախնական զինվորական պատրաստվածություն,
  • սպորտի մարմնամարզական տեսակների զարգացում,
  • հոգևոր և մշակութային կրթության ապահովում՝ համապատասխան կրթության նախարարության ծրագրի,
  • մասնագիտական-տեխնիկական կրթություն,
  • կաթոլիկ եկեղեցու աջակցություն։

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանգարդիստ

Ավանգարդիստների համազգեստը ներառում էր.

  • բերետ,
  • սև բամբակե վերնաշապիկ սև կոճակներով,
  • մոխրագույն և կանաչ բրդից վերարակու՝ սպիտակ շարֆով, ուսադիրներով և ծոցագրպաններով, առանց կողային գրպանների,
  • զինվորական ոճի մոխրագույն և կանաչ գոտի՝ պատրաստված բարձրորակ կաշվից,
  • մինչև ծնկները հասնող տաբատ՝ պատրաստված վերարկուի կտորից,
  • սպիտակ գույնի հյուսկեն քուղ, որը իջնում էր ձախ ուսից՝ կրծքավանդակի վրա առաջացնելով հանգույց։

Բերետի վրա ամրացված էր արծվի տեսքով նշան, իսկ կրծքավանդակին կապված էր 39 մմ լայնությամբ կապույտ գույնի ժապավեն[2]:

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանգարդիստների սպորտային միջոցառումների շարքում մեծ տարածում ունեին ֆուտբոլի և բասկետբոլի գավառական և տարածաշրջանային մրցաշարերը, որոնք հաճախ անցկացվում էին Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության քարտուղարի ներկայությամբ։

Ամենահայտնի ֆուտբոլային թիմերն էին.

  • A.G.F. (Ֆաշիստական երիտասարդության ավանգարդ, իտալ.՝ Avanguardia Giovanile Fascista),
  • Avanguardisti,
  • Avanguardia Giovanile:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «- EL MUNDO | Suplemento Crónica 427 - «Yo maté al asesino de Carrero Blanco»»։ www.elmundo.es։ Վերցված է 2018-08-23 
  2. «Фашизм — двигатель авангарда»։ 2001-04-17։ Վերցված է 2018-08-23 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белоусов Л.С. Режим Муссолини и массы. — Москва: МГУ, 2000.
  • Storia Illustrata n. 255, febbraio 1979, Mondadori (Uniformi del Fascismo di M. e L. Ricci)