Jump to content

Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դատարկ ավազարկղ

Ավազարկղ, մանկական խաղահրապարակի օբյեկտներից մեկը․ հատուկ տեղ, որը նախատեսված է մանկահասակ երեխաների ավազով խաղալու համար՝ խաղալիքների օգտագործմամբ[1]։ Սովորաբար ավազարկղը ցանկապատված է եզրակողերով, որոնք հաճախ պատրաստված են լինում փայտից՝ գերաններից կամ տախտակներից[1]։ Ընդ որում՝ դրանք ունենում են հարթ մակերևույթ, որպեսզի վրան հնարավոր լինի կուլիչներ ծեփել։ Հաճախ ավազարկղի կենտրոնում կանգնեցվում է «սնկիկ», որը խաղացող երեխաներին պաշտպանում է անձրևից և արևից։ Ավազարկղը երեխաների փոխներգործության կարևորագույն հուզական կենտրոնն է[2][3]։ Ավազարկղում խաղալով՝ երեխաները ձևավորում են խաղալիքների և փոխներգործության աշխարհի հանդեպ արժեքավոր վերաբերմունք[2][4]։ Ավազարկղում խաղալը նաև նպաստում է երեխաների մոտ ստեղծագործական երևակայության, շարժունակության և մտածողության զարգացմանը[2]։ Շինվածքը տեղադրվում է ծառերից հեռու, քանի որ թափվող տերևներն աղբոտում են ավազարկղը, իսկ ստվերում գտնվող ավազն անձրևից հետո դժվարությամբ է չորանում[1]։

Ավազարկղում խաղացող երեխաներ

Խաղեր ավազարկղում՝

  • կուլիչների ծեփում
  • ավազե դղյակների և փորված «քարանձավների» կառուցում
  • խաղ ավտոմեքենա (ավազի մեջ փորվում են «ավտոտնակներ» և անցկացվում ճանապարհներ)
  • խաղ խանութ (կուլիչները ունիվերսալ արտադրանք են, իսկ որպես վճարման միջոց հաճախ օգտագործվում են փայտիկներ և տերևներ)
  • Խաղ «հյուր» (տիկնիկին կուլիչներ են հյուրասիրում)[5]
  • խաղ ավազով և ջրով[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Жмакин М. Детская площадка // Дорожки и площадки, бордюры, каменные горки, стенки, ступени из камня, плитки, гравия, гальки на вашем участке. — 2013. — (Своими руками).
  2. 2,0 2,1 2,2 Наркевич В. В. Отношение к игрушке у детей дошкольного возраста в зависимости от их эмоционального развития и типа привязанности к матери Արխիվացված 2015-04-02 Wayback Machine // Психологическая наука и образование. — 2008. — №. 3. — С. 81-90.
  3. Милованова М. В. Развивающее значение форм работы в песочнице с детьми младшего возраста и детьми с ограниченными возможностями здоровья(չաշխատող հղում). // Дополнительное образование детей Москвы от А до Я. 2013. Т. 2. № 2.
  4. Бережная Н. Ф. Использование песочницы в коррекции эмоционально-волевой и социальной сфер детей раннего и младшего дошкольного возраста // Дошкольная педагогика. — 2007. — №. 1. — С. 50-52.
  5. «Изучаем свойства песка и «печем куличи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  6. «Весёлые друзья (игра с песком и водой)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.

Գրականություն

  • Абраменкова В. Возвращение песочницы, или как создать игровое пространство // Учительская газета. — 2000.
  • Кузуб Н. В., Осипук Э. И. В гостях у Песочной Феи. Организация «педагогической песочницы» и игр с песком для детей дошкольного возраста // Вестник практической психологии образования. — 2006. — №. 1. — С. 66-74.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազարկղ» հոդվածին։