Աստղագիտական ընկերություններ
Արտաքին տեսք
Աստղագիտական ընկերություններ, ազգային և միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աստղագետներին միավորում են գիտական հետազոտությունները կոորդինացնելու, գիտական նյութեր և գրականություն փոխանակելու, համագործակցություն կազմակերպելու և աստղագիտական գիտելիքներ տարածելու նպատակով։ Աստղագիտական ընկուրությունների մի մասն ընդգրկում է միայն մասնագետներին, իսկ մյուս մասը՝ նաև սիրող աստղագետներին։ Առաջին աստղագիտական ընկերությունների ստեղծումը (19-րդ դար) կապված է եղել առանձին գիտական խնդիրների լուծման հետ։ Այժմ ավելի քան 30 երկրներում գոյություն ունեն 100-ից ավելի աստղագիտական ընկերություններ՝ ամերիկյան, ֆրանսիական, անգլիական թագավորական, գերմանական, կանադական թագավորական և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 577)։ |