Աստծո դեսպանություն
Աստծո դեսպանություն | |
---|---|
Տեսակ | քրիստոնեության ուղղություն |
Երկիր | Ուկրաինա |
Հիմնադրված | 1994 |
Կայք | godembassy.com |
«Աստծո դեսպանություն», կազմակերպություն, որը 1994 թվականին հիմնավորվել է Կիևում Սանդել Ադելաջայի կողմից։ Այժմ հայտնի է «Աստծո Թագավորության օրհնյալ դեսպանություն բոլոր ազգերի համար» անվամբ։ Այս կազմակերպությանը մի շարք հետազոտողներ[1][2][3][4][5], Ռուս Ուղղափառ եկեղեցին[6] և լրատվամիջոցները[7][8][9][10] սահմանել են որպես կրոնական տոտալիտար աղանդ[11][12][13]։
Սանդեյ Ադելաջայը ըստ ծագման նիգերացի է։ 1980-ական թվականներին Բելառուսի պետական համալսարանում ստացել է լրագրողական կրթություն։ 1993 թվականին ժամանել է Կիև, որտեղ և հիմնել է «Հավատքի խոսք» կրոնական կազմակերպությունը, որը 2002 թվականին անվանափոխվել է «Աստծո դեսպանություն» անվամբ։ Այդ ժամանակ էլ հիմնվել է Ուկրաինայի ավետարանական քրիստոնյաների եկեղեցիների հոգևոր վարչությունը (ՈւԱՔԵՀՎ), որը ներառում էր «Աստծո դեսպանություն» կազմակերպության բոլոր մասնաճյուղերը։ 2004 թվականին կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխությանը»[14]։ Դեռևս 1996 թվականին Ադելաջայի կազմակերպությանը միանում է բիզնեսմեն Լեոնիդ Չերնովեցկին, ով հետագայում դառնում է Կիևի քաղաքապետը[15]։
2008 թվականին «Քինգս Քեփիթլ»-ին ուղղված քրեական գործի բացման հիման վրա, որի գործերին հովիվ Սանդեյ Ադելաջայը կապ ուներ, Եպիսկոպոսների խորհրդի որոշմամբ արտաքսվում է Քրիստոսի մարմնից։ Այս որոշումը վիճարկվում է ԱՊՀ-ի և աշխարհի բողոքականության որոշ ներկայացուցիչների կողմից։
Կազմակերպության գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրատվամիջոցների հաղորդման համաձայն 2005 թվականի օգոստոսի 29-ին «Սպիտակ գիշերներ Թարխանքուտում» փառատոնի մասնակիցները պղծել են սուրբ նահատակներ Բարբարայի ուղղափառ եկեղեցին Օլենևկա հանգստավայրում (Ղրիմի արևմտյան ափին)։ Փառատոնը կազմակերպվում է առաջնորդի և «Աստծո դեսպանություն» անդամների մասնակցությամբ։ Մեջբերում ուղերձ-նամակից, որը ստորագրվել է բնակավայրի ղեկավար Յուրի Շչելկոմի և ուղղափառ ծխական եկեղեցու թեմի հոգևորականների ներկայացուցիչների կողմից[16][17][18][19][20]։
Մի խումբ երիտասարդներ եկեղեցու տարածքում նկարահանել են տեսահոլովակ, փայտերով հարվածելով եկեղեցու դռներին ու պատուհաններին, վիրավորական խոսքեր հնչեցրել ուղղափառ եկեղեցու հասցեին։ Նրանք իրենց վարքով վիրավորել են կրոնական զգացմունքները, խախտել Ուկրաինայի գործող օրենսդրությունը։
2011 թվականի մարտին, «Աստծո դեսպանության» հովիվ Ալեքսանդր Կորմանը անօրինական կերպով ընտրվում է Հանրային խորհրդի նախագահ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունում։ «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Իրինա Բեկեքկինան տեղեկացրել է, որ Կորմանի նախագահի պաշտոնում ընտրվելը ուղեկցվել է սկանդալով[21]։
Նախկինում ընդունում էի, որ հարձակումը վերաբերվում է բիզնեսին, բայց այն ամենուր է։ Հանրային խորհրդի 33 անդամները լքեցին ժողովն ի նշան բողոք շարունակվող ֆարսի։
Այլ աղբյուրները պնդում են, որ սա ոչ այլ ինչ է, քան Հանրային խորհրդի արշավային գրոհ, քանի որ հանդիպումը, որի ժամանակ որոշում էր կայացվել ընտրելու նախագահ՝ լեգիտիմ չէր[22][23][24][25][26][27]։ Միևնույն ժամանակ ԱԳՆ-ն հերքում է ցանկացած կապ հասարակական խորհրդի ստեղծման գործընթացում[28]։ Նախագահի անօրինական ընտրության դեմ որպես բողոք՝ բաց նամակ գրվեց արտաքին գործերի նախարար Կոնստանտին Իվանովիչ Գրիշչենկոյին։ Նամակին ստորագրել էին հասարակական խորհրդի 29 անդամներ[29]։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին անօրինական ընտրված Ալեքսանդր Քորմանի փոխարեն, օրինական կերպով ընտրվեց Իգոր Ժդանովը[30][31]։
2013 թվականի հունվարի 29-ին «Աստծո դեսպանատան» ներկայացուցիչները մասնակցում են Կիևի քաղաքային վարչակազմի հասարակական խորհրդի վերահսկողության հաստատմանը։
2013 թվականի հոկտեմբերին ողջ Ուկրաինայի համամիութենական Պենտեկոստալների միության նախագահ Միխայիլ Պանչոկոն հայտնել է, որ Սանդեյ Ադելաջային հետևորդ է հայտնվել՝ Վլադիմիր Մյունտենան, ով ղեկավարում է «Վերածնունդ» հոգևոր կենտրոնը ու միևնույն ժամանակ ֆինանսական բուրգ է զարգացնում[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Экспертиза «Посольства Божьего». Авторы — Юрий Нарижный, кандидат философских наук, доцент, начальник кафедры философии Юридической академии МВД Украины, Олег Сыропятов, доктор медицинских наук, профессор Украинской военно-медицинской академии, Владимир Петухов, социальный психолог, психолог высшей категории Центра по вопросам семьи и женщин.
- ↑ Ткач А., Бойко А., Левченко А. Преступный синдикат «Посольства Божьего» Արխիվացված 2017-03-20 Wayback Machine. // Газета по-киевски, 05.08.2010
- ↑ Список харизматических псевдоевангельских сект, деструктивных культов и подобных им организаций действующих в Украине. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine Часть 1.//Меч Духовный
- ↑ Мизюк А. И. Молодежь как основной объект вербовочной деятельности тоталитарных сект (на примере неопятидесятнических сект)//Доклад. VII Покровских Чтениях (Санкт-Петербург) Автор — диакон Русской Православной Церкви, сотрудник Саратовского регионального отделения Центра религиоведческих исследований
- ↑ Секта «Слово Жизни» г. Тулы Արխիվացված 2011-09-25 Wayback Machine//Тульский информационно-консультативный центр по вопросам сектантства, 2010 год
- ↑ МВД Украины расследует деятельность Сандея Аделаджи, лидера секты «Посольство Божье»//Патриархия.ру, 03.01.2009 г. — Официальный сайт Московского Патриархата
- ↑ «Секта научит патриотизму»// Газета.ру, 21.07.10
- ↑ Секта «Новое поколение» вербует молодежь в Архангельском музее ИЗО//Портал RELIGARE («РЕЛИГИЯ и СМИ»), 14.04.2008 г.
- ↑ Церковь «Посольство Божье» Արխիվացված 2010-02-13 Wayback Machine Православно-правовой портал Киевский Иерусалим
- ↑ Пресса о секте Արխիվացված 2014-10-06 Wayback Machine//Посольство Божье — церковь или тоталитарная секта? Сандей Аделаджа
- ↑ В Калининграде духовным воспитанием займется секта «Посольство Божье»//Интерфакс-Религия,21.07.2010 г.
- ↑ Вероника Николаева Миллионы рублей выиграла… секта//НТВ, программа «Сегодня»,23.07.2010
- ↑ В Севастополе секта «Посольство Божье» применяет для рекламы полководца Суворова Արխիվացված 2018-01-01 Wayback Machine//Новостная система VSESMI.RU., 09.10.2007 г.
- ↑ Каминский Александр Оранжевое небо, оранжевое солнце, оранжевая религия Արխիվացված 2014-02-24 Wayback Machine // Экспресс К. — № 16 (17131) от 01.02.2011
- ↑ Аделаджа Сандей Արխիվացված 2016-07-13 Wayback Machine // Корреспондент.нет, 25.03.2009
- ↑ «Рим-Финляндия-Канада». Ответы на вопросы, С.Аделаджа. Արխիվացված 2017-09-13 Wayback Machine // adelaja.com
- ↑ «Сектанты осквернили православный храм в Крыму» // Православие.ру, 30.08.2005 г.
- ↑ В Крыму сторонники секты «Посольство Божье» осквернили православный храм // Новый Регион/Интерфакс/Седмица.Ru 29.08.2005 г.
- ↑ Майк Львовски Участники фестиваля осквернили церковь? Արխիվացված 2010-09-02 Wayback Machine // «Сегодня» — № 193. — 29 августа 2005 г.
- ↑ Секта Черновецкого осквернила в Крыму православный храм// И-РЕПОРТЕР, 30 августа 2005 г.
- ↑ Головою Громадської ради при МЗС обраний пастор Посольства Божого // Корреспондент.net, 29.03.2011 (ուկր.)
- ↑ Помічником Грищенка став пастор «Посольства Божого» Аделаджі // Украинская правда, 28.03.2011 (ուկր.)
- ↑ Рейдерські новації: як захоплюють громадські ради // Украинская правда, 04.04.2011 (ուկր.)
- ↑ Відбувся рейдерський захват Громадської ради при МЗС України Արխիվացված 2016-03-16 Wayback Machine (ուկր.)
- ↑ Вчора відбувся рейдерський захват Громадської ради при МЗС України Արխիվացված 2011-04-01 Wayback Machine (ուկր.)
- ↑ Скандал в МЗС Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (ուկր.)
- ↑ Посольство Боже в МЗС Արխիվացված 2011-10-02 Wayback Machine (ուկր.)
- ↑ У МЗС відсторонилися від «Посольства Божого» // Украинская правда, 29.03.2011 (ուկր.)
- ↑ Відкритий лист Міністру закордонних справ України К. Грищенку від членів ГР при МЗС Արխիվացված 2011-04-08 Wayback Machine (ուկր.)
- ↑ ГР при МЗС. Легітимний Голова Արխիվացված 2011-10-02 Wayback Machine (ուկր.)
- ↑ 27 ВЕРЕСНЯ 2011 РОКУ В ПРИМІЩЕННІ ДИПЛОМАТИЧНОЇ АКАДЕМІЇ МЗС УКРАЇНИ ВІДБУЛОСЯ ЗАСІДАННЯ ГРОМАДСЬКОЇ РАДИ ПРИ МЗС УКРАЇНИ (ուկր.)
- ↑ 1+1. «Лидер Церкви Возрождения сидел за мошенничество в Кривом Роге». ТСН. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гопайнич, М. Дорога до царства,… але якого? // Меч духовный. — 2007. — № 1. — С. 27-31.