Աստանայի օպերա
![]() Astana Opera | |
---|---|
![]() | |
Տեսակ | օպերա և բալետ |
տնօրեն | Գալիմ Ախմեդյարով |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Աստանա |
Հիմնադրման ամսաթիվ | 2013 թվականի հունիսի 21 |
Գլխավոր դիրիժոր | Ալան Բուրիբաև |
Կայք | astanaopera.kz |
![]() |
Օպերայի և բալետի պետական թատրոն «Աստանա-օպերա», գտնվում է Աստանայում, այն հիմնված է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Թատրոնի շենքը, որը կառուցվել է 2013 թվականին, համարվում է ազգային ճարտարապետական արժեք[1]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է մոտ 3 տարի։ Շինարարությունը իրականացվել է 2010-2013 թվականներին և անհրաժեշտ է եղել 320 միլիոն դոլար։ Թատրոնի արտաքին տեսքի և ինտերիերի համար Ճարտարապետների, շինարարների և 33 երկրների մասնագետների խումբ է աշխատել։ Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով Թատրոնի գլխավոր նախասրահի բարձրությունը ավելացվել է։
Թատերախմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախումբը ձևավորվել է մրցութային ընտրության ճանապարհով։ 2013 թվականի հունիսի 21-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը։ Կատարել են Մուկան Տուլեբաևի «Բիրժան և Սարա» օպերան։
Ի սկզբանե թատրոնը գործել է որպես բաժնետիրական ընկերություն։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի վերջին Նուրսուլթան Նազարբաևը փոխել է թատրոնի ղեկավարին, Մուխամեջանովի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնել է Ալպիևը։ 2016 թվականի սեպտամբերի 28-ի Ղազախստանի նախագահի հրամանագրով «Աստանա-օպերա»-ի տնօրեն է նշանակվել Գալիմ Ալգիևիչը[2]։
- Տնօրեն — Գալիմ Ախմեդյարով
- Բալետի գեղարվեստական ղեկավար- Ալտինա Ասիլմուրատովա
- Գլխավոր դիրիժոր — Ալան Բուրիբաև
- Գլխավոր խմբավար — Երժան Դաուտով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Театр оперы и балета «Астана Опера»
- ↑ «Назначен новый директор театра "Астана Опера" - новости Казахстана | Tengrinews». Tengrinews.kz. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստանայի օպերա» հոդվածին։ |
|