Առաքել Տարոնացի (16 դարի սկիզբ), հայ գրիչ և ծաղկող։ Գործել է Տարոնի Առաքելոց և Սուրբ Կարապետ վանքերի գրչատներում։ Նրանից հայտնի են մի Ավետարան (1314 թ., Նոր Ջուղայի մատենադարան, ձեռագիր № 41) և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ը (1315 թ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 3651)։