Առանց ծխախոտի միջազգային օր
Առանց ծխախոտի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մայիսի 31[1] |
սկսած | 1988[2] |
Հաստատված | մայիսի 15, 1987[3] |
Ի հիշատակ | tobacco use disorder?[1] |
Հիմնադիր | Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
Կայք | who.int/campaigns/world-no-tobacco-day(անգլ.) և who.int/es/campaigns/world-no-tobacco-day(իսպ.) |
Առանց ծխախոտի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World No Tobacco Day, ֆր.՝ Journée mondiale sans tabac), ամենամյա միջազգային տոն, որը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
Օրը նշվում է մայիսի 31-ին։ Հռչակվել է 1988 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 42-րդ նստաշրջանում (հռչակագիր № WHA42.19)[4]։
ԱԱՀ-ն հայտնում է ավելի քան 25 հիվանդության մասին, որոնց ընթացքն ավելի է վատանում ծխելիս (սիրտանոթային, թոքային և ուռուցքային հիվանդություններ)։ Բրիտանական գիտնականների կողմից (British Doctors Study) լուրջ գիտական ապացույցներ են ձեռք բերվել, որ ծխելը մեծապես նպաստում է թոքերի ուռուցքին և սրտի կաթվածին։ Վնասակար սովորույթի հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է շուրջ 6 միլիոն մարդ (նրանցից 600 հազարը՝ պասիվ ծխողներ)։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում ծխում է շուրջ 44,2 միլիոն մարդ (բնակչության 39,1 %-ը)[5]։
Առանց ծխախոտի միջազգային օրը մտնում է ՄԱԿ-ի համաշխարհային և միջազգային օրերի համակարգի մեջ։
Միացյալ Նահանգներում հաստատվել է «Ծխելուց հրաժարվելու օր» (անգլ.՝ Great American Smokeout), որը նշվում է նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը։ Այն հաստատվել է ամերիկյան ուռուցքաբաների կողմից (անգլ.՝ American Cancer Society) 1977 թվականին։
Միջազգային օրվա թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թվական՝ «Ծխախոտ արտադրողների կողմից երիտասարդներին մանիպուլիացիայի ենթարկելուց պաշտպանել և երիտասարդների կողմից ծխախոտ օգտագործելը նախականխել»
- 2019 թվական՝ «Ծխախոտն ու թոքերի առողջությունը»
- 2018 թվական՝ «Ծխախոտն ու սրտի հիվանդությունները»
- 2017 թվական՝ «Ծխախոտը՝ որպես զարգացման խոչընդոտ»
- 2016 թվական՝ «Պատրաստել հասարակ փաթեթներով»
- 2015 թվական՝ «Դադարեցնել ծխախոտային արտադրության անօրինական առևտուրը»
- 2013 թվական՝ «Արգելել ծխախոտային ընկերությունների գովազդը, վաճառքի խթանումը»
- 2012 թվական՝ «Հակազդեցություն ծխախոտային արտադրությանը»
- 2011 թվական՝ «Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ կոնվենցիան»
- 2010 թվական՝ «Գենդերային գործոնն ու ծխախոտը․ շուկայագիտության հատուկ ուշադրությունը կանանց համար»
- 2009 թվական՝ «Նախազգուշացում ծխախոտի՝ առողջության վրա ունեցած վնասի մասին»
- 2008 թվական՝ «Երիտասարդությունն առանց ծխախոտի»
- 2007 թվական՝ «Մարդկանց ժամանումն առանց ծխախոտի ծխի վայրեր»
- 2006 թվական՝ «Ծխախոտը ցանկացած ձևով մահացու վնասակար է»
- 2005 թվական՝ «Յուրաքանչյուր ձևի և տեսակի ծխախոտը մահացու վտանգավոր է»
- 2004 թվական՝ «Ծխախոտն ու աղքատությունը․ արատավոր շրջան»[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.who.int/campaigns/world-no-tobacco-day
- ↑ https://temas.sld.cu/tabaquismo/dia-mundial-sin-fumar/oms-temas-del-dia-mundial-por-anos/
- ↑ https://iris.who.int/bitstream/handle/10665/201062/WHA40_R38_spa.pdf?sequence=1&isAllowed=y
- ↑ «Международный день отказа от курения» (ռուսերեն). calend.ru — Ежегодно в третий четверг ноября отмечается Международный день отказа от курения (No Smoking Day). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Всемирный день без табака отмечается в пятницу». РИА Новости (ռուսերեն). 20130531T0102. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «31 мая Всемирный день без табака | ГБУЗ КО "КГБ №5"» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всемирный день без табака 2020
- Резолюция ВОЗ
- «Федеральный закон Российской Федерации от 23 февраля 2013 г. № 15-ФЗ «Об охране здоровья граждан от воздействия окружающего табачного дыма и последствий потребления табака»» (HTML) (ռուսերեն). Российская газета — Закон вступает в силу с 1 июня 2013 года, за исключением положений, для которых настоящей статьёй установлены иные сроки вступления их в силу. 2013 թ․ փետրվարի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
- «Всемирный день без табака» на сайте ВОЗ: 2008, 2010, 2011, 2019
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ծխախոտի միջազգային օր» հոդվածին։ |
|