Առակների աշխարհում
Տեսակ | կինոնկար |
---|---|
Ռեժիսոր | Անդրեյ Խրժանովսկի |
Սցենարիստ | Անդրեյ Խրժանովսկի |
Հնչյունավորում | Էրաստ Գարին և Ալեքսեյ Գրիբով |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Յանկիլևսկի |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1973 |
Առակների աշխարհում (ռուս.՝ В мире басен), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1973 թվականին, Անդրեյ Խրժանովսկու կողմից, փոխադրման տեխնիկայով, ըստ Իվան Կռիլովի «Հետաքրքրասերը», «Ավանակը և սոխակը», «Կկուն և աքլորը» հեքիաթների մոտիվների։ Մուլտֆիլմում նաև օգտագործվել է «Շքերթ Մարսյան դաշտում» կտավը, ինչպես նաև` գրող Ալեքսանդր Պուշկինի նկարներից։ «Մադրիգալ» երաժշտական անսամբլը Լև Մարկիզի ղեկավարությամբ մասնակցում է երաժշտական ձևավորմանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրասերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու ընկերների երկխոսությունը, որոնցից մեկն այցելել է Կունստկամերա, ուսումնասիրել է յուրաքանչյուր միջատ, բայց «փղին չի նկատել»։
Կկուն և աքլորը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կկուն հաճոյախոսություններ է փոխանակում աքաղաղի հետ, մինչդեռ յուրաքանչյուրը գովաբանում է զրուցակցին իր շահի համար։
Ավանակը և սոխակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հմուտ սոխակի և ոչ այնքան խելացի քննադատ ավանակի մասին է՝ որը չի կարողանում գնահատել հոյակապ երգը։
Քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ֆիլմը, որքան էլ տարօրինակ չթվա, դարձել է, Կռիլովի «Առակների աշխարհում» առակի էկրանավորումը (1973)։
Ֆիլմում երկու հերոս կար` անխելք, անտարբեր հասարակությունը և Պուշկինը։ Հայտնի առակների նման մեկնաբանության անսպասելությունը մոտ է հայտնագործմանը, քանի որ ֆիլմի բոլոր հեղինակները միաձայն համոզվում են իրենց դիրքորոշման ճշմարտացիության մասին. «Հետաքրքրասերը», «Ավանակը և սոխակը», և «Կկուն և աքաղաղը» առակներում Կռիլովը մտքում ուներ Պուշկինին և նրա վատաբանողներին։ «Այդտեղ սարյակը երգում էր և սուլում» բառերը կինոյի լեզվով են թարգմանվում Պուշկինի նկարներն ուղեկցող ֆլեյտայի գեղեցիկ մեղեդիով, որում երևում է նրա ողբերգական կենսագրությունը։ Այս երաժշտական -գրաֆիկական հավաքակազմն ավարտվում է ատրճանակների և դատարկ վանդակի անշարժ կադրով։ «Կուկուն ու աքաղաղը» առակը ներկայացվում է ծաղրական կինոօպերայի ձևով, որտեղ մենակատարներն ու երգչախումբը կեղծելով գովերգում են միմյանց։ Ֆիլմի համատեքստում այս դրվագն ասոցացվում է մեր իրականության մեջ տեղի ունեցող փոխադարձ գովասանքներով, որն այնպես սուր ծաղրել են ժամանակակիցներն ու հենց ինքը` Պուշկինը։ Ֆիլմում մենք տեսնում ենք նաև հենց իրեն` բանաստեղծին այդպիսին, ինչպիսին նրան խմբային դիմանկարում պատկերել է իրենց ժամանակակից նկարիչ Չերնեցովը Ժուկովսկու, Գնեդիչի և Կռիլովի հետ։ Ռեժիսորի կողմից առաջարկված լրիվ նոր հայացքն օգնում է մեզ գիտակցել, ավելի ճիշտ` զգալ պատմագրականագիտական գործընթացի միասնությունը, տեսնել կենդանի անցյալը` դրա մարդկային և մշակութային բազմազանության մեջ։- Ն. Վենժեր Անդրեյ Խրժանովսկի // Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորները, Մոսկվա, 1983[1]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Андрей Хржановский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առակների աշխարհում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Առակների աշխարհում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առակների աշխարհում» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Георгий Бородин. «В борьбе за маленькие мысли» (глава из книги «Анимация подневольная») // Киноведческие записки. — 2005. — № 73. — С. 261. — ISSN 0235-8212.
|